Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Արարատն» ընդհատեց 5-խաղյա պարտությունների շարքը՝ մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Բանանցի» հետ:
Հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հայտնեց կարծիքը և պատասխանեց լրագրողների հարցերին.
«Հանդիպումը պայքարով լեցուն ստացվեց, մրցակիցն ավելի գրագետ էր գործում առաջին խաղակեսում: Ամեն ինչ չէ, որ ստացվեց: Փորձ էր մեր խաղացողների համար: Արդյունքը լավ է մեզ համար: Պարտություններից հետո հոգեբանական առումով լավ է: Ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղը կընկնի»:
- Կազմի հարցում կայունություն է նկատվում...
- Կարծես այո: Ֆուտբոլիստներ կային, ովքեր վատառողջ էին, ոմանք էլ պատրաստ չեն Բարձրագույն խմբում հանդես գալու համար: Խաղից խաղ ավելի լավ կլինի: Վերջում կազմն ավելի լավ գործեց, գրոհները լավ էին կազմակերպում ու հաջող էին պաշտպանվում:
- Խաղացանկը խիտ է. տարիքով փոքր ֆուտբոլիստների համար դա լրացուցիչ բարդություններ առաջացնո՞ւմ է:
- Ռոտացիաներ էինք արել նախորդ խաղի համեմատ. 5 փոփոխություն: Այնպես ենք հաշվարկում, որ կարողանան վերականգնվել:
- Լոռեցյանն առաջնորդի հատկություններ է դրսևորում. կկարողանա՞ առաջադիմել:
- Հուսով ենք: 70 րոպե խաղում է, դեռ ավելի չի կարողանում: Խնդիր ունենք, որ ամբողջ խաղը լավ հանդես գա և ցուցադրի ունակությունները:
- Կպեհիան գերազանցո՞ւմ է մյուս լեգեոնականներին:
- Մյուս ուժեղ թիմերը չեն վերցրել իրեն, եկել է մեր թիմ. մեր թիմը թույլ է: Երիտասարդ է, հուսով ենք կաճի:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55