ARM | RUS |

Առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել․ ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյան

07.08.23 | 19:13

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ արտահերթ նստաշրջանում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․

«Իրավիճակը և պայմանները խիստ արտասովոր են. ընկալելի չի լինի եթե հանդես գամ ծրագրային ելույթով: Ժամանակի թելադրանքը այնպիսին է, որ առօրյա խնդիրների լուծումը դարձել է հրամայական, սակայն պետք է ի մտի ունենալ՝ վճռորոշը նպատակն է ու տեսլականը: Նախևառաջ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր երկրի համար այս ծանր օրերին պատասխանատու նման պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար: Բոլորս խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչ թե դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացվում: Նախկինում ևս Արցախի խորհրդարանի ղեկավարը խորհրդարանում ներկայացված մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչ չի եղել, այն ժամանակ էլ որոշ հանգամանքներ նման որոշում կայացնելու պատճառ են դարձել: Սակայն համոզված եմ, որ այս պարագայում, երբ երկրի վիճակն օրհասական է, նման որոշման ընկալումը հանուն միասնության ու որոշումները համախոհությամբ իրականացնելու շատ ավելի ընդունելի կլինի: Դյուրին չէր նաև որոշում կայացնելու գործընթացը: Պատասխանատու այս պաշտոնը պարտավորեցնող է, ժամանակն ու կացությունը առավել ևս: Ազգային ժողովին ԱՀ Սահմանադրությամբ տրվում է առաջին հերթին օրենսդիր գործունեությամբ զբաղվելու լիազորություն, սակայն միաժամանակ համակարգային առումով Ազգային ժողովը օրենքով օժտված այն կարևորագույն հարթակն է, որ ժողովրդի կամքն է ներկայացնում և որտեղ պետք է տեղի ունենան մտքերի բախումներ՝ տարբեր տեսակետների ազատ արտահայտման վայր հանդիսանալով բոլոր քաղաքական ուժերի և խմբավորումների համար: Այդ առումով, Ազգային ժողովն իր քաղաքական ներկայացուցչական դերը պետք է բարձրացնի: Ազգային ժողովի հարթակում է, որ պետք է ստեղծվի քաղաքական մտքի բախման հնարավորությունը և կայանա պետական-քաղաքական որոշումների բյուրեղացման պրոցեսը: Այս գործընթացից զերծ չպետք է մնան նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը, որոնց մեջ կան առողջ և գիտակից քաղաքական մոտեցումներ ունեցող գործիչներ: Քանի որ պահի թելադրանքն է համախմբել քաղաքական բոլոր առողջ ուժերը՝ բռունցքվելու համար որպես իր ճակատագրի տեր վճռակամ արցախահայություն: Ազգային ժողովը մեր պետությունը ներկայացնող համապետական ընտրությունների միջոցով ձևավորվող երկու սյուներից մեկն է: Նախագահական ինստիտուտը և Ազգային ժողովը այն երկու մարմիններն են, որոնք օրենքի իրավունքով լիազորված են խոսել ժողովրդի անունից: Զարմանալի չեն ներքին և արտաքին ուժերի կողմից այն հարվածները, որոնց նպատակը պետական ամենակարևոր այդ երկու ինստիտուտների քայքայումն է: Դա առավել նկատելի է դարձել 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո: Հենց այս դիտանկյունից պետք է նայել թշնամի պետության՝ Ադրբեջանի նախագահի հորջորջանքը այս երկու պետական հիմնասյուների կազմաքանդման ուղղությամբ: Չպետք է անտեսել նաև ներքին տարրերի միջոցով Ազգային ժողովի դերի նվազեցմանը ու վարկաբեկմանն ուղղված քայլերը: Հանուն պետականության պահպանման պարտավոր ենք տեղի չտալ և առավել ամրապնդել սահմանադրական իրավունքով օժտված ժողովրդաընտիր այս պետական կառույցը: Յուրաքանչյուր պետական կառույց մեզ համար անվտանգային համակարգի մի բաղադրիչ է: Ազգային ժողովը այդ համակարգի հիմնական հենասյուններից մեկն է: Մեր անվտանգային ներկա համակարգը մեզանից պահանջում է նոր մոտեցումներ ու ռեսուրսներ: ԱՀ և նրա ժողովրդի անվտանգային համակարգի հիմնական երաշխիք ՊԲ-ի պահպանումը, զարգացումն ու զորացումը շատ դեպքերում կախված է հենց այն օրենսդրական դաշտից, որին միտված է մեր գործունեությունը: Ազգ-բանակ հայեցակարգի կենսունակությունը, կամա թե ակամա, պայմանավորված է ԱԺ- հասարակություն կապի և դրանից ծնունդ առած օրենքների ընդունումով: Խորհրդարանների ընթացիկ պարտականություններին զուգահեռ համաշխարհային բեմահարթակում կարևոր դերակատարություն է տրվում խորհրդարանական դիվանագիտությանը: Պետք է արձանագրել, որ նախապատերազմյան վերջին տասը տարիներին այդ ուղղությամբ կատարվել են զգալի աշխատանքներ, ձևավորվել են բարեկամական խմբեր, կապեր են հաստատվել տարբեր երկրների պատգամավորների հետ, Արցախի խորհրդարանի պատգամավորները բազմաթիվ այցելություններ են ունեցել արտասահմանյան երկրներ: Անցած տասնամյակների մեր պատմության մեջ կարևոր երևույթ էր 2019թ. ԱՀ բարձրագույն իշխանությունների, ՀՅԴ Բյուրոյի, աշխարհասփյուռ կառույցի և ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ջանքերով Ստեփանակերտում կազմակերպված Արցախի բարեկամների ֆորում-համաժողովը, որին մաս էին կազմում տարբեր երկրների խորհրդարանականներ և քաղաքական գործիչներ: Այդ մասնակիցներից և բազմահարյուր այլ բարեկամներով կազմված ցանցը այժմ ևս առկա է: Մեր ծանր առօրյան և երբեմն նաև անճարակության զգացումը պատճառ է դարձել, որ հետպատերազմյան շրջանում անտեսվի այդ զինանոցի առկայությունը: Մեր առաջկա քայլերի մեջ, անշուշտ, կարևորվելու է այդ ցանցը վերականգնելու և նրա հետ աշխույժ քաղաքական աշխատանքներ տանելու գործընթացը: Սակայն հարցերի հարցը Արցախ-Հայաստան հարաբերություններն են, իսկ մեր պարագայում միջխորհրդարանական համագործակցության խնդիրը: Իմ և հատկապես մեր խմբակցության անունից բազմիցս հարց է բարձրացվել ՀՀ-ի հետ միջխորհրդարանական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին: Համոզված եմ, որ շրջափակման պայմաններում ներկա տեխնիկական միջոցների առկայությամբ կարելի է լուծել նաև այս հարցը: Ձեր վստահության քվեն ստանալով, մենք այդ ուղղությամբ պարտավորված ենք լինելու հստակ քայլեր անել: Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն, խուսափելով ապակառուցողական դրսևորումներից: Շատերի մոտ ձևավորվել է կարծիք, որ ՀՀ-ն իր ձեռքերը լվացել է Արցախից: Իշխող են դառնում այն տեսակետները, թե մենք պետք է այլ ուղիներ ու գործընկերներ փնտրենք: Ուզում եմ այս պատասխանատու ամբիոնից վերահաստատել և վստահեցնել, որ մեր բոլոր ջանքերը ուղղված են լինելու 1988-ին որդեգրած ազգային ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձևավորված կարևոր ռազմավարական նպատակի իրացմանը: Մնացած բոլոր քայլերն ու ծրագրերը պետք է դիտարկել մարտավարական քայլեր: Հավատացեք, քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին, արձանագրելի է հետևյալը. ոչինչ չի ավարտվել: Արցախյան պայքարը 30 տարի շարունակ եղել է այն առանցքը, որի շուրջ համախմբվել են համահայկական բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և անձնական նկատառումներից: Մեր ներազգային համերաշխությունը ձևավորվել է եռամիասնության սկզբունքի հիման վրա: Տագնապալից այս օրերին անհրաժեշտություն է վերակագնել այդ եռամիասնությունը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն և ներուժ ունի այդ կարևոր առաքելությանը նոր շունչ ու եռանդ հաղորդելու: Այս կարևոր, հայրենանվեր պարտականության մեջ մեծ դեր է վերապահված Հայ առաքելական եկեղեցուն: Եկեղեցին մեր ժողովրդի ճգնաժամային օրերին միշտ կարողացել է ստանձնել ազգապահպան իր առաքելությունը: Փոթորկալից օրերին եկեղեցին է եղել այն փրկօղակը, որին կառչելով կարողացել ենք հաղթահարել բազում մարտահրավերներ: Ես վստահ եմ, որ ինչպեսև անցյալում, այօրվա մեր մարտահրավերների հաղթահարման գործում ու ժողովրդին համախմբելու առաքելության մեջ պետություն-եկեղեցի համագործակցությունը և համախորհուրդ քայլերը կարևորագույն դեր կունենան հոգեբանական այս իրավիճակից դուրս գալու համար: Հարգելի´ գործընկերներ Անկախ Արցախի պետականության կետրման առաջին իսկ օրերից, շնորհիվ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչյանի, հիմք է դրվել բարոյականության սկզբունքների վրա հիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն: ԱՀ նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը և քաղաքական գործընկերների հորդորը ստանալուց հետո, առաջին հերթին հենց այդ մտատանջությամբ եմ տառապել՝ արդյո՞ք կկարողանամ պահպանել Արթուր Մկրտչյանի սահմանած բարոյական արժեքների նշաձողը: Մի բան հստակ է՝ միայնակ դժվար է լինելու, միգուցե անկարելի, իսկ միասին հնարավոր: Արցախի պետությունը կերտվել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի արդյունքում: Այդ ուղղությամբ վերջին 35 տարիներին մեր ժողովրդի զավակները չեն խնայել ոչ մի բան: Արյունով, քրտինքով, բազում զոհաբերությունների գնով մեր հավաքական իրավունքին տեր կանգնելու կամքը պետք է մնա անդրդվելի և աննկուն: Պայքարի ոգին այսօր թևածում է Արցախում: Արցախում բնակվող յուրաքանչյուր անհատ՝ դպրոցական մանուկից մինչև զառամյալ ծերունի, դիմադրություն ցուցաբերելով թշնամու օրեցօր սաստկացող ճնշումներին, կարողանում է պահպանել իր քույրերի և եղբայրների, հայրերի և պապերի կերտած պետությունը: Հրաշքների չսպասեք, մեր իրականությունը այնպիսին է, որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մեզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն հրաշքներ գործելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ յուրաքանչյուրս լծվենք մեր գործին: Իմ խոնարհումն ու հարգանքը մատուցելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այս բարձր ամբիոնից մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել՝ ամեն գնով շարունակելու ենք պայքարը՝ հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման»։


Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում զբաղվել դատաիրավական գործընթացի մեկնարկով

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում...

14:08

Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյանը մանրամասներ չհայտնեց

Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյանը մանրամասներ...

13:52

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ...

13:36

Ո՞վ ենք մենք, որ չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի. Արթուր սարկավագ Գևորգյան

Ո՞վ ենք մենք, որ չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մայր Աթոռ...

13:19

Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ պայմանավորված է ԱՄՆ փոխնախագահի այցով

Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ պայմանավորված է ԱՄՆ փոխնախագահի...

12:47

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի...

12:18

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու. Ավինյան

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու....

12:04

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած...

11:46

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման...

11:28

ՄԻՊ աշխատակազմն աշակերտների է հյուրընկալել

ՄԻՊ աշխատակազմն աշակերտների է հյուրընկալել

10:38

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:33

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում թույլ ձյուն է...

09:09

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47