Երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները,ովքեր շուրջ 4 տարի որպես կամավորներ աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը, հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը,որտեղ մանկատան երեխաներին սովորեցնում են ազգային, հոգևոր երգ -երաժշտություն, ազգային փողային և հարվածային նվագարաններ։ Բացի սովորեցնելը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը և Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ազգային և հոգևոր երաժշտության կենդանի կատարման միջոցով տանում են աշխատանքներ՝ նպաստելով հոգեկան առողջության բարելավմանը։
«Ճախրուկ»-ի գաղափարախոսությունն է՝ «Ֆիզիկական հնրավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք»։ Արդեն 3-րդ տարին է ինչ կայանում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը,1-ը Վանաձոր քաղաքում,2-րդը Սաղմոսավանքի բակում,իսկ 2023թ. օգոստոսի 12-ին ,ժամը 19։00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում՝ մասնակցությամբ արտերկրից ժամանած հատուկ կարիքներ ունեցող խմբերի,առաջին անգամ Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատների,խնամքի կենտրոնների,հատուկ կրթահամալիրների,ինչպես նաև Երևանից և ՀՀ մարզերից անհատ կատարողների։ Յուրաքանչյուր տարի, փառատոնի ժամանակ մասնակիցների և հյուրերի ձեռքով ստեղծվում է Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավը։ Այս տարի Akneye նախաձեռնությունը միացել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին և բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական կտավ ստեղծելու փոխարեն նկարելու են Akneye-ի քանդակի վրա։ Akneye-ը նորարական արվեստի ներկայացման ևս մեկ հնարավորություն է: Իր տեսակի մեջ յուրօրինակ քանդակները ցուցադրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ միջազգային Էքսպոների և ցուցահանդեսների ընթացքում: Նախաձեռնությունը հավասար պայմաններ է ստեղծում ինչպես փորձառու արվեստագետների համար, այնպես էլ սկսնակների: Աչքի քանդակի վրա արդեն իսկ նկարել են միջազգային մեծ համբավ վայելող արտիստներ: Akneye-ն ՀՀ աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջարկով սիրով միացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնին, որի ընթացքում «Ճախրուկ»-ները կնկարեն Akneye-ի խորհրդանշական աչքի վրա, որի NFT տարբերակը կստեղծվի և կտեղադրվի ftNFT մարքեթփլեյսում, իսկ վաճառքից առաջացած գումարը կուղղվի Ճախրուկների մշակութային գործունեության ընդլայնմանը խնամքի հաստատություններում:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44