Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հարց է հնչել ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, թե ինչ եք պատրաստվում անել Ձեր ուսումնական կենտրոնի հետ և արդյոք պատրաստվում եք այն վաճառել. տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը։
Ի պատասխան՝ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է. «քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՊՈԱԿ, հետևաբար այն չենք կարող վաճառել, սակայն ՊՈԱԿ-ը վերաիմաստավորել, այդ թվում նաև լուծարել՝ քննարկվում է»:
Հետագայում, լրատվամիջոցները ասվածը վերագրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնին, որը ներկայումս չի գտնվում ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության ներքո: Դիլիջանի հիշյալ կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը: Կառույցների տարանջատման արդյունքում՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ –ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի կառավարության N 329-Ն որոշմամբ վերադարձվել է ՊԵԿ-ին :
Հետևաբար ակնհայտ է, որ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, խոսելով ուսումնական կենտրոնի մասին, չէր կարող խոսել այլ գերատեսչությանը պատկանող ուսումնական կենտրոնից և բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ի վերաբերյալ:
Պարզաբանման կարիք ունի նաև զրույցի ԾԻԳ-երին վերաբերող հատվածը , որտեղ ևս թյուրըմռնում է տեղի ունեցել: Ծրագրեր իրականացնող թվով 13 գործակալությունները բոլորը վերագրվել են ՀՀ Ֆինանսների նախարարությանը, մինչդեռ դրանք գործում են ՀՀ կառավարության ներքո :
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44