«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը թեեւ խոր արմատներ ուներ, բայց կոնկրետ նրա մի քայլը դարձել է ճակատագրական: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իրավապահ համակարգը Ատոմյանին համարել է թույլ ղեկավար եւ ուշագրավ բացահայտումներ արել նրա ղեկավարման շրջանում: Նրա հեռացումը ձգձգվում էր, քանի որ դեռ հարմար կադր չունի Նիկոլ Փաշինյանը, բացի այդ, օգոստոսի 1-ին նա գաղտնի որոշում է կայացրել, ինչի պատճառով Փաշինյանի հրահանգով անմիջապես ազատվել է պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուկեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար: ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝պայմանով, որ ոչ ոք չիմանա: Բայց, ի վերջո, նախարարությունից, նաեւ ԱԺ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջանքերով ինֆորմացիան հասել է կառավարության ղեկավարին, եւ Նիկոլ Փաշինյանը բարկացած հրահանգել է իր խմբակցության նախկին պատգամավոր Ատոմյանին հեռացնել ՔԿՀ ղեկավարի պաշտոնից: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Սերգեյ Ատոմյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց.«Տեղեկությունները սուտ են։ Ինձ նման հարցով չեն դիմել. եթե դիմեն, ու որեւէ բան օրենքի շրջանակներից դուրս է, որեւէ քայլ չի կարող այս կողմ այն կողմ լինի, ում հետ ուզում է կապված լինի»։ Իսկ մեր աղբյուրները պնդում են պաշտոնանկության ներկայացված իրական պատճառը»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33