Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայրամովն ասել է, որ Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացին տարբեր պատրվակներով, այդ թվում՝ տարածաշրջանում շրջափակման և մարդասիրական ճգնաժամի մասին պնդումներով։ Ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում նա Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջների, հայկական զինված ուժերը ադրբեջանական տարածքներից ամբողջությամբ դուրս բերելու մերժման և Ադրբեջանի ներքին գործերին միջամտության համար։ Բայրամովն ասել է՝ Հայաստանը շարունակում է սադրանքները «իր ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի կողմից ստեղծված Լաչինի սահմանային անցակետի դեմ։ Չնայած դրան, Բաքուն պայմաններ է ստեղծում հայ բնակիչների երկու ուղղություններով անցնելու համար»։ Ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ չնայած Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում բեռնափոխադրումների համար և հրաժարվում է այդ ճանապարհներով ապրանքներ տեղափոխել։ «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական կողմի հայտարարությունները «շրջափակման» և «մարդասիրական իրավիճակի» մասին քաղաքական շահարկումներ են»,- ընդգծել է Բայրամովը։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Ա. Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի: Նա շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:
15:51
15:29
13:23
13:16
12:33
12:04
11:17
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03