Hraparak.am-ը գրում է.
Վարչապետի որոշմամբ օգոստոսի 10-ին ձևավորված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խորհրդի նոր կազմը շարունակում է տարակուսանք առաջացնել: Ինչպես արդեն գրել էինք, խորհրդի կազմում ուսանողության կողմից ընդգրկվածներից մեկը՝ Թոռնիկ Ալիյանը ոչ ուսանող է, ոչ ասպիրանտ, այլ՝ հայցորդ: Խորհրդի կազմն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ խորհրդի կազմում ուսանողության կողմից ընտրված Արմեն Օզմանյանը ներկայացված է որպես համալսարանի մագիստրանտ: Սակայն իրականում Օզմանյանը այս տարվա մայիս-հունիս ամիսներին ավարտել է համալսարանի բակալավրիատը, իսկ համալսարանի ընդունող հանձնաժողովի կողմից հուլիսի 3-ին հրապարակված անվճար առկա մագիստրատուրա ընդունվածների շարքում Օզմանյանի անունը չկա (մագիստրատուրայի 2-րդ փուլի ընդունելության փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակայի ընդունելությունը կազմակերպվում է աշնանը): Վերոնշյալը չի խանգարել համալսարանի ուսանողական խորհրդին հուլիսի 7-ին կայացած նիստում Օզմանյանին ներկայացնել որպես Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ և երաշխավորել որպես հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու: Սույն փաստը չի խանգարել նաև համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին համապատասխան գրությամբ ոչ ուսանող, և ոչ էլ մագիստրանտ հանդիսացող Օզմանյանին ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին: Իր հերթին նախարարն էլ Օզմանյանի անունը ներկայացրել է կառավարություն և ստրոագրվել է համապատասխան որոշում վարչապետի կողմից: Հետաքրքիր կլինի իմանալ, արդյոք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կհարցնեն համալսարանի ռեկտորին՝ ինչու է ոչ ուսանողի, ոչ մագիստրանտի կարգավիճակ ունեցող անձին ներկայացրել որպես մագիստրանտ և հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44