Իրանից Հայաստան գազի արտահանման մասին նոր պայմանագիր է կնքվել,որի համաձայն ավելացել են ՀՀ ներկրվող իրանական գազի ծավալները։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: Իրանից Հայաստան գազի արտահանման նոր պայմանագիրը ստորագրվել է ԻԻՀ նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենիի,«Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Գնել Սանոսյանի և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայությամբ: Այպիսով, ըստ աղբյուրի, «Գազ`էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի համաձայն՝ ավելացել է Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալը, և պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2030 թվականը: Իրանից Հայաստան ձգվող գազատարը տարեկան ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ տեղափոխելու հնարավորություն ունի, և շահագործման ընթացքում օգտագործվել է գազատարի տարողության ընդամենը մեկ երրորդը։ Նշվում է, որ հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումը հայտարարվել է, որպես Իրանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն։ Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանի հարևանության մեջ է գտնվում 15 երկիր, և հարևանների ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջության բոլոր կարողությունների ակտիվացումը կհանգեցնի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը,որի իրականացումը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության օգտին կլինի:
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47