Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գործողությունները Պիլա քաղաքի բուֆերային գոտում շինարարություն իրականացնող կիպրացի թուրքերի դեմ երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում է, սա անընդունելի է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։ Օգոստոսի 18-ին Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ խաղաղապահները փակել են Պիլայի տարածքում չարտոնված ճանապարհային շինարարությունը: Օգոստոսի 17-ին կիպրոսցի թուրքերը շինարարական տեխնիկա են մտցրել այնտեղ։ Երբ հաջորդ օրը սկսել են հողին հավասարեցնել, իրավիճակին միջամտել են խաղաղապահները, նրանց միջև բախում է սկսվել։ UNFICYP-ը կոչ է արել Կիպրոսի թուրքական համայնքին հարգել բուֆերային գոտում առաքելության մանդատը և անհապաղ դուրս բերել ողջ անձնակազմն ու սարքավորումները տարածքից: «Փիլայում ճանապարհի կառուցումը բացառապես մարդասիրական բնույթ է կրում, որպեսզի հեշտացվի կիպրացի թուրքերի մուտքն իրենց հողեր: Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի դիրքորոշումը Պիլա-Իգիտլեր ճանապարհի կառուցման հարցում. անընդունելի է, խիստ սխալ և երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում», - ասվում է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցության խոսնակի հայտարարության մեջ։ 180 կմ բուֆերային գոտի (կանաչ գիծ) բաժանում է Կիպրոսը հունական և թուրքական համայնքների միջև և վերահսկվում է UNFICYP-ի կողմից: Վերահսկողությունն իրականացվում է հատուկ պայմաններում, քանի որ կանաչ գիծը չի համարվում Եվրամիության արտաքին սահման։
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03