Իրանական արտադրության «Tolou-3» արբանյակը ուղեծիր դուրս կբերվի իրանական տարեվերջին (2024թ. մարտի 19-ին), շաբաթ օրը հայտարարել է էլեկտրոնային արդյունաբերության նախարար, դերծովակալ Ամիր Ռաստեղարին, տեղեկացրել է Mehr-ը։ «Tolou-3» արբանյակը, որը նախատեսված է Իրանի տիեզերական գործակալության (ISA) պատվերով պատկերներ ստանալու համար եւ արտադրվել է Iran Electronics Industries ընկերության կողմից, ներկայացվել է 2023թ. փետրվարին այն արարողութան ժամանակ, որին ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ երկրի Տիեզերագնացության ազգային օրվա առիթով։ «Tolou-3»-ը, որի քաշը 150 կիլոգրամ է, Իրանում արտադրված ամենածանր արբանյակն է համարվում։ Այն կարող է որսալ սեւ-սպիտակ տարածական պատկերներ հինգ մետր ընդգրկմամբ։ Գունային ռեժիմի ընդգրկումը 10 մետր է։ Արբանյակը, որը հենվում է իրանական գիտատար ընկերությունների սարքավորումների վրա, ուղեծիր կհանվի Երկրից 500 կիլոմետր բարձրությամբ։ Իրանն իր առաջին «Omid» արբանյակն արձակել է 2009թ., իսկ նրա «Rasad» արբանյակը ուղեծիր է հանվել 2011թ.։ 2012թ. Իրանը հաջողությամբ ուղեծիր է հանել սեփական արտադրության իր երրորդ արբանյակը՝ «Navid»-ը։ 2020թ. ապրիլին Իրանը հայտարարել է իր առաջին ռազմական արբանյակի արձակման մասին։ Իսկ 2022թ. մարտին տիեզերք է ուղարկել իր երկրորդ ռազմական արբանյակը։
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03