Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում զորակցում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Այս ռանչությամբ, ՍԴՀԿ տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նոյեմբեր 8-ին, միլիոնավոր ամերիկացիներ պետք է ուղղվեն քվեատուփի մոտ` մասնակցելու համար վերջին տասնամյակների ամենաճակատագրական նախագահական ընտրություներից մեկին, որի արդյունքից կախված կլինի ոչ միայն ԱՄՆ ապագան, այլ նաեւ իր ազդեցությունը կունենա ամբողջ աշխարհի վրա:
Ընտրվելու հավանականությունը ունեն երկու գլխավոր կուսակցությունների` Հանրապետականների եւ Դեմոկրատների թեկնածուները, որոնցից մեկը պիտի դառնա երկրի 45-րդ նախագահը ու պաշտոնավարի հաջորդ չորս տարիներին:
Ընտրարշավի ամբողջ ընթացքում, Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, իր տնտեսական, սոցիալական ու քաղաքական անորոշ ծրագրերով, խտրականության վրա կառուցված բաժանարար ելույթներով, միլիոնավոր գաղթականներ արտաքսելու կոչերով, ոչ նախագահավայել իր պահվածքով, անձնական գործերում իր ունեցած բազմաթիվ սնանկություններով ու գործած զեղծարարություններով, նաեւ իգական սեռի հանդեպ իր անբարո վերաբերմունքով եկավ ցոյց տալու թե, պատրաստ չէ ստանձնելու երկրի բարձրագույն պաշտոնը:
Այս բոլորին եթե ավելացնենք նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ նրա ունեցած տնտեսական ծրագրերը, կարող ենք ասել, որ Դոնալդ Թրամփը անընդունելի թեկնածու է մեզ համար:
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն ունի երկարամյա փորձառություն, որպես Առաջին տիկին, Կոնգրեսի անդամ եւ ապա պետքարտուղար: Նա միշտ վարել է հավասարակշիռ քաղաքականություն, որդեգրել է Դեմոկրատական կուսակցության ծրագրերը` ուղղված սոցիալական արդարության ու աշխատավոր ու միջին խավի տնտեսական շահերի պաշտպանության: Հիլարի Քլինթոնը հանդիսանում է առաջադիմական գաղափարների ջատագովը ու երկարամյա նվիրյալը:
Այս բոլորը նկատի առնելով, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Այս առթիվ տիկին Քլինթոնին հղված մեր զորակցության նամակում մենք մաղթել ենք, որ Հայոց ցեղասպանութհան հարցով նա վերադառնա այն կեցվածքին, որ ունեցել է իր Կոնգրեսի անդամ եղած շրջանում: Նաեւ, կոչ ենք արել, որ նա սատարի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին ու Լեռնային Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ միջոցներով լուծմանը:
Մենք հույն ենք հայտնել նաեւ, որ իր օրոք առավել կզարգանան Հայաստանի հետ փոխհարաբերությունները ու կշարունակվի տնտեսական եւ այլ բնագավառների օժանդակությունները` նպաստելու համար երկրում կյանքի պայմաների բարելավման ու ժողովրդավարության հաստատման:
Առ այդ, կոչ ենք ուղղում ամերիկահայությանը` լայն մասնակցություն ունենալ նոյեմբեր 8-ի ընտրութիւններին եւ քվեարկել հօգուտ Հիլարի Քլինթոնի»:
news.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55