Տվերի մարզում կործանված Embraer-135 ինքնաթիռում գտնվող բոլոր անձանց մարմինները հայտնաբերվել են։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությանը։
«Վթարի վայրում հայտնաբերվել է 10 մարդու մասունք՝ յոթ ուղևորի և անձնակազմի երեք անդամի»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան ՌԴ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։
Ավիաաղետը տեղի է ունեցել Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում՝ Կուժենկինո բնակավայրի մոտակայքում։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Սանկտ Պետերբուրգ։
Ավելի ուշ Ռոսավիացիան հրապարակել է ինքնաթիռում եղած ուղևորների ու անձնակազմի անդամների անունները։ Ուղևորների թվում են եղել Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, Դմիտրի Ուտկինը, Նիկոլայ Մատուսեևը և Եվգենի Պրիգոժինը։ Անձնակազմի անդամներն էին ինքնաթիռի հրամանատար Ալեքսեյ Լևշինը, երկրորդ օդաչու Ռուստամ Քարիմովը և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովա։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44