2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակումից հետո սպորտի ոլորտը կանգնել է մեծ խնդիրների առջև: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը:
«2022 թվականին` տարեվերջին, պիտի մասնակցեինք հայաստանյան առաջնություններին, մոտ հինգ առաջնության մեր մասնակցությունը ստիպված չեղարկեցինք: Արդեն 2023 թվականից սկսած` հայաստանյան, միջազգային, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին հնարավորություն ունեցան մասնակցելու միայն հարկադրաբար Հայաստանի Հանրապետությունում մնացած մարզիկները` ապահովելով մասնակցության ընդհամենը 5 տոկոսը: Մինչև այսօր էլ մենք ունենք մարզիկներ, ովքեր չեն կարողանում վերադառնալ Արցախ»,-նշել է Դ. Մկրտչյանը՝ հավելելով, որ Արցախում գտնվող մարզիկները տեղում են իրականացնում իրենց ամենօրյա մարզումները:
Սպորտի վարչության պետի խոսքով՝ տարվա առաջին կիսամյակում, բարեբախտաբար, չեղարկված մրցաշարեր չկան: Սակայն արդեն երկու ամիս է՝ համապետական տեղական առաջնություններ չեն կազմակերպվում՝ պայմանավորված դիզվառելիքի պակասով: Այդ իսկ պատճառով տեղում կազմակերպվող առաջնությունները կրում են ավելի շատ ակումբային, թիմային բնույթ:
«Այս դժվարին իրավիճակը մեր մարզիկներն ավելի թեթև են տանում, քան շրջափակման մեջ գտնվող մեր մնացած հայրենակիցները, որովհետև սպորտն օգնում է ավելի ամուր, կայուն լինել և դիմակայել` չնայած բոլորիս համար էլ դժվար իրավիճակ է: Տրանսպորտ չլինելու պայմաններում մարզիկները չեն դադարում հաճախել պարապմունքներին: Եվ կարող եմ փաստել, որ մեր մարզիկների ոգին ամուր է, որովհետև սպորտը ևս պայքար է»,-ընդգծել է նա:
Դ. Մկրտչյանն իրազեկել է, որ մինչև շրջափակումը մարզիչները նաև Հանրապետության շրջաններում էին պարապմունքներ կազմակերպում, ունեին նաև շրջաններից հավաքական թիմում ընդգրկված մարզիկներ, ովքեր շաբաթական երկու-երեք անգամ հասնում էին Ստեփանակերտ` թիմերի կազմում մասնակցելու անցկացվող մարզումներին, ինչը, սակայն, տրանսպորտի պատճառով չի իրականացվում:
Շրջափակման հետևանքով խնդիր է դարձել նաև մարզական նոր գույքի ձեռքբերումը. այն ավելի չսրելու համար մարզասրահներում առավելագույնս պահպանում են օգտագործման կանոնները: Սննդի սղության պայմաններում անգամ տղաները փորձում են պահպանել մարզական վիճակը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55