Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին առաջարկել է համատեղ ջանքեր գործադրել՝ կարգավորելու երկու պետությունների սահմանին վերաբերող հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը
Նշվում է, որ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Սի Ծինփինի և Նարենդրա Մոդիի հանդիպումը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովի անցկացման ընթացքում։
«Մենք պետք է ելնենք երկկողմ հարաբերությունների ընդհանուր իրավիճակից, պատշաճ կերպով լուծենք սահմանային խնդիրները և միասին պահպանենք խաղաղությունն ու անդորրը համատեղ սահմանին հարող շրջանում», – ընդգծել է ՉԺՀ-ի նախագահը։
Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է ինչպես Պեկինի, այնպես էլ Նյու Դելիի շահերին։
«Բացի այդ, դա դրականորեն կանդրադառնա գլոբալ և տարածաշրջանային խաղաղության, կայունության, ինչպես նաև զարգացման վրա», – ամփոփել է Սի Ծինփինը։
2020 թվականի մայիսին չին-հնդկական սահմանի Լադակհի լեռնային մարզում տեղի են ունեցել բախումներ, որոնք երկուստեք հանգեցրել են զոհերի։ Չինաստանը և Հնդկաստանը ծանր հրետանի, տանկեր և ինքնաթիռներ են կենտրոնացրել այդ շրջանում: Ռազմական և դիվանագիտական մակարդակներում մի շարք բանակցություններից հետո նրանք սկսել են զորքերի աստիճանաբար հետքաշումը:
Երկու երկրների միջև վիճելի տարածք է համարվում Աքսայչին շրջանը, որը վերահսկում է Չինաստանը, սակայն Հնդկաստանը վիճարկում է այն և ներառում Չինաստանին սահմանակից հնդկական Լադակհի շրջանի կազմում։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01