«Փաստ» օրաթերթը գրում է․ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկն աչքի ընկավ ոչ միայն քաղաքական ուժերի կարգախոսների ներկայացմամբ ու խոստումների տեղատարափով, այլև որոշակի «բացահայտումներով»: Ինչպես հայտնի է, ստեղծման օրվանից «Ապրելու երկիր» կուսակցությունն ասոցացվել է գործարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ: Սակայն Վարդանյանն ինքը ո՛չ կուսակցության ղեկավարն է, ո՛չ էլ նույնիսկ կուսակցության շարքային անդամ, թեպետ ոչ մեկ անգամ նշել է, որ ինքը ուրախ է «կուսակցության, Մեսրոպի և Մանեի հետ համագործակցելու համար, որովհետև գաղափարների շուրջ ենք, օրինակ՝ ոնց ենք մենք տեսնում Հայաստանը»:
Եվ ահա, ընտրությունների քարոզարշավի մեկնարկին Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ փաստացի վերջնական «կնիք» է դրել այդ կուսակցության հետ իր առնչության թեմայի վրա: «Կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և աջակցել «Ապրելու երկիր» կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլ յանին։ Մեսրոպ Առաքելյանին ու Մանե Թանդիլյանին ճանաչում եմ որպես Արցախի իսկական նվիրյալների, որոնք, ինչպես և ես, պատրաստ են զոհել ամեն ինչ, եթե պետք է՝ կյանքը տալ հանուն Արցախի։
Հանուն Արցախի նշանակում է՝ նաև հանուն Հայաստանի ու հանուն հայ ազգի»,-գրել է Վարդանյանը, որը նաև Արցախից տեսակապով ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկին: Շատերի կարծիքով, այս բացահայտ դիրքավորումը մեծ օգնություն է «Ապրելու երկիր» կուսակցությանն ու Մանե Թանդիլ յանին ու ինքնին կարող է էապես ազդել ընտրական պրոցեսում ուժերի «ռասկլադի» վրա՝ հաշվի առնելով Վարդանյանի անձը, հեղինակությունը, ճանաչումը, ինչու չէ՝ նաև ռեսուրսները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 26. 08․ 23 թ համարում։
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17