ARM | RUS |

«Այս անգամ պետք է խաչել Բարաբբային. ի՞նչ անել ազգ մնալու համար». Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

28.08.23 | 12:36

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հարապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ «Այս անգամ պետք է խաչել Բարաբբային. ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 6-րդ)», որը հրապարակել է 168.am-ը.

«Որպեսզի իր Հայրենիքում ազգի կողմից ստեղծվող Պետությունը ծառայի իր նպատակին, այն, նախևառաջ, պետք է անվախ լինի: Տարբեր ազգերի տոնական օրացույցում Անկախության հռչակման օրը կարևորագույն տոն է, իսկ Անկախության հռչակագիրը՝ անկյունաքարային փաստաթուղթ:

Նման փաստաթղթերը, բնական է, որ իրենց վրա կրում են տվյալ պատմական ժամանակահատվածի դրոշմը, ոճային առանձնահատկությունները, սակայն նման ստիլիստիկ կամ ընթացիկ «բիժուտերիան» չի կարող շեղել այն փաստից, որ Անկախության հռչակագրերը բովանդակային կերպով պարունակում են երկու, յուրաքանչյուր ազգի համար էքզիստենցիալ հարցերի պատասխաններ` «ով ենք մենք» (անցյալի, արժեհամակարգի և ինքնության ամփոփագիր) և «ինչ ենք ուզում» (ապագայի տեսլական, իղձեր, շահեր):

Այդպիսին է նաև Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որը կանխատեսելիորեն դարձավ հայ ժողովրդի ինքնության ապամոնտաժման օպերացիայի հերթական թիրախը: Գործի դրվեց ողջ զինանոցը` Նուրբ սոփեստությունից մինչև փնթի ու խառը հարվածներ: Իսկ որոշ գնահատականներ պարզապես զավեշտալի են:

Օրինակ, Հռչակագրի տեքստում տեսնել «ԽՍՀ ուրվական»:

Պատկերացնո՞ւմ եք, որ ԱՄՆ նախագահ Բայդենը, որքան էլ վերջերս հաճախ հայտնվում է կոմիկական իրավիճակներում, հանկարծ հայտարարի, որ ԱՄՆ Անկախության հռչակագրում տեսնում է Բրիտանական կայսրության ուրվականը: Կամ Իսրայելի վարչապետը հրապարակավ հարցականի տակ դնի Իսրայել պետության հիմքում ընկած «Աստված Աբրահամին խոստացավ այս երկիրը» նարատիվը:

Պակաս վտանգավոր չէ դիտարկել Անկախության հռչակագրի տեքստը՝ կախված ժողովրդի և Հայրենիքի հաշվին իրականացված անձնական արկածախնդրությունից: Անշուշտ, անձնական սխալները, ձախողումները, դիտավորությունները, որոնք բերել են 2020 թվականի պարտությանը, ազգի և պետության վրա բարդելը նոր հնարք չէ. իշխող ոհմակը հաճախ է հենց այս կերպ մեկնաբանում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան: Սակայն ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞, անուն կպցնել, օրինակ, Կամասուտրային` անհաջող անձնական փորձարկումներից հետո (ներեցեք նման օրինակի համար):

Թե՞ վատ վարչապետին Անկախության հռչակագիրն է խանգարում:

Մեկ այլ կեղտոտ և քայքայիչ թեզ, որով կրկին խարխլում են մեր ազգային ինքնության ֆունդամենտը, անկախության և խաղաղության մեկտեղումն է՝ «եթե չլինի խաղաղություն, ուրեմն չի լինի անկախություն» բանաձևի մեջ: Այս 7 բառանոց կույտի մեջ կանխամտածված ստի հիմքում մարտնչող տգիտության overdose է:

Նախ, առհասարակ, անկախություն ձեռք բերելը, պահպանելը, ամրապնդելը պայքարի արդյունք է, տարբեր ազգերի մոտ երբեմն հարյուրամյակների ջանքերի, ընդվզումների, բողոքների և զինված բախումների հետևանք: Անգամ կայսրությունների փլուզման հետևանքով առաջացող պետությունները ոչ թե խաղաղ գործընթացի, այլ նախորդած բուռն զարգացումների ծնունդ են:

Նույն Հնդկաստանի անկախության համար Մահաթմա Գանդիի կողմից առաջարկված խաղաղ միջոցների ծրագիրը լի էր արյամբ և զոհերով:

Իհարկե, կան մեխանիզմներ, երբ անկախության աստիճանի գիտակցված նվազեցումը փոխարինվում է պաշտպանվածության աստիճանի բարձրացմամբ: Այսպես է միջազգային ռազմաքաղաքական դաշինքներին անդամագրվելու դեպքում: Սակայն այս մեխանիզմն էլ կիրառելի չէ Հայաստանի դեպքում, քանզի մենք արդեն նմանատիպ մի դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ էինք, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու որևէ հեռանկար և հնարավորություն չունենք: Ուստի ակնհայտ է, որ գործող վարչախումբը, հերթական անգամ միացնելով քարոզչական բլենդերը հայ ժողովրդի ուղեղը խփելու և շիլա սարքելու համար, Հայաստանի անկախության բովանդակությունից հրաժարվելու գործընթաց է իրականացնում՝ Թուրքիային փաստացի «անդամակցելու» համար:

Նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդն ուղղաձիգ, երկոտանի դիրքից հայտնվեց չորքոտանի վիճակում՝ միջազգային քաղաքականության հատակին ընկած: Վերջին 3 տարիների ընթացքում ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու փոխարեն՝ մեզ համոզում են, որ այդ ընկած, չորեքթաթ, տիղմի մեջ թաթախված վիճակը նորմալ է, որ չի կարելի ոտքի կանգնել, գլուխը բարձրացնել, թե չէ՝ «կկրակեն»:

Եթե մենք համակերպվենք գեոպոլիտիկ այս թշվառության, այս համաշխարհային մուրացկանության, այս բոսյակության հետ, մեզ խոստանում են մեկ-մեկ ծեծել, բայց չսպանել, ըստ հավեսի բռնաբարել, բայց կերակրել:

Փաշինյանի կողմից գրեթե բաց կերպով հայ ժողովրդի գլուխը փորձում են մտցնել այն թեզը, որ՝ «եկեք ընկած մնանք, որովհետև ընկածին չեն խփում»:

Այսօր էլ Հայաստանի կողքին երկրագնդի վրա առկա են բազմաթիվ պետություններ, որոնք իրենց պատկերացրած անկախության համար մղում են հետևողական պայքար՝ համառ, նպատակային, երբեմն՝ արյունալի: Իսրայել, Իրան, Ուկրաինա, վերջին օրինակներից` Մալի, Նիգեր, իրենց պաշտպանունակությունը, և ոչ թե խաղաղասիրությունն ամրապնդող Լեհաստան, Բալթյան երկրներ, Ճապոնիա, Անկախության ամրապնդման համար չեզոք կարգավիճակից հրաժարված Ֆինլանդիա, ՆԱՏՕ-ի դուռը թակող Շվեդիա:

Չեմ էլ քննարկում՝ որքանով է մեզնից յուրաքանչյուրը պատրաստ ապրել և երեխա մեծացնել այդ բոմժ կարգավիճակում: Պարզապես արձանագրենք, որ «խաղաղության» անվան տակ մեզ մատուցվող այդ անպատվությունը չի երաշխավորելու անգամ կենսաբանական գոյություն: Քանզի արտաքին աշխարհում ընկածին ոչ միայն խփում են, այլև ուզածիդ պես տշում են, խոշտանգում, վերացնում և անցնում առաջ:

33 տարի առաջ, միլիոնավոր հայեր, թեկուզ մոլիբդենով, տուֆով և ջերմուկով երկիրը պահելու միամիտ պատկերացումներով, ուզում էին անկախ Հայաստան և Արցախյան պայքարի արգանդից ընդունեցին Հայաստանի Հանրապետության ծնունդը: Չար խորհրդավորություն կա այն փաստի մեջ, որ հենց 33 տարի անց այդ նույն ժողովրդին համոզում են խաչել իր զավակին և փրկել վարչապետի աթոռին լղոզված ավազակ Բարաբբային:

Իսկ ժողովուրդը, ով իբր երբեք չի սխալվում, այս անգամ սխալվելու իրավունք պարզապես չունի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ,

27.08.2023թ»։


Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է. Վարդեւանյան

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է....

20:04

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը...

19:52

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով. Tasnim

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով....

19:50

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ քաղաքացիների կյանքը». Սամվել Կարապետյան

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես...

19:45

Գողությունը բացահայտվել է

Գողությունը բացահայտվել է

11:04

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

10:46

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12...

10:38

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է...

10:29

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է...

10:06

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ...

09:39

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր...

09:18

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al Hadath

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al...

09:03

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի ժամանակ

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի...

20:53

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

18:33

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

18:09

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու...

17:33

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի...

17:14

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

16:56

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը մերժվել է

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը...

16:46

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․...

16:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44