Ներկայումս գործող օրենսդրության շրջանակներում Կոնդ թաղամասում սեփականության վկայականների տրամադրումը հնարավոր է միայն որոշ հատվածի համար, որտեղ կան շինություններ. մնացած գույքային միավորների համար համապատասխան իրավական եւ օրենսդրական փոփոխություններ իրականացնելուց հետո նոր հնարավոր կլինի դա իրականացնել: Այս մասին նշվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Իրավաբանական վարչություն Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ իրավական այդ անհրաժեշտ փոփոխությունների նախագծերն արդեն պատրաստ են եւ դրվել են շրջանառության մեջ:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց. «Կոնդեցիներին մենք հստակ խոստացել ենք, որ սեփականության իրավունքի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծենք, նոր անցնենք իրացման գործընթացին, որ մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն:
Կոնդի վերակառուցման հայեցակարգին շատ զգուշորեն պետք է վերաբերվենք, որովհետեւ դա Երեւան քաղաքի պատմության ամենակարեւոր մասնիկներից է: Հնարավորինս լայն շրջանակների կարծիքը պետք է լսենք հայեցակարգի վերաբերյալ, որովհետեւ նախկինում ունեցել ենք թաղամասերի կառուցման հայեցակարգեր, նախագծեր, արդեն իսկ իրականացված կամ իրականացվող, որոնք ոչ միանշանակ են ընդունվում տարբեր խմբերի կողմից: Լինի դա Հյուսիսային պողոտայի, լինի Ֆիրդուսի շինարարությունը:
Այստեղ ունենք զրոյից գործընթաց, որը պետք է հնարավորնս թափանցիկ, մաքուր եւ մասնագիտական կարծիքը հաշվի առնելով իրականացնենք, մանավանդ, որ խոսում ենք Երեւանի ամենահին թաղամասերից մեկի մասին»:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55