ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Շուշիկ Ս.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ կեղծ օղի իրացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Համաձայն ՀՔԾ հաղորդագրության՝ Շուշիկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը իրեն տվել է 150 շիշ կեղծ և առանց ակցիզի օղի ու խնդրել է վաճառել յուրաքանչյուր շիշը 1.000 ՀՀ դրամով՝ խոստանալով իր ընկերոջ միջոցով իրեն օգնել սոցիալական անապահովության նպաստ ստանալու հարցում: Պաշտոնատար անձի օգնությամբ ինքը ընդգրկվել է նպաստառուների ցուցակում և ստացել սոցիալական նպաստ:
Շուշիկ Ս.-ն հայտնել է նաև, որ ինքը վաճառել է օղիները և պաշտոնատար անձին տվել է 60 հազ. ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը չի տվել, քանի որ օղիները գնած անձինք իրեն չեն վճարել գումարները: Պաշտոնատար անձը պահանջել է անձամբ տալ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը՝ հակառակ դեպքում սպառնացել է զրկել սոցիալական նպաստից: Հետագայում ինքը այցելել է սոցիալական ծառայություն և տեղեկացրել, որ ինքը նպաստ ստանալու իրավունք չունի:
Քաղաքացի Շուշիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ կեղծ օղի իրացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
16:27
16:11
15:45
15:22
15:04
14:55
14:28
13:11
12:53
12:35
12:16
11:38
11:19
11:02
10:41
10:23
10:09
21:34
20:32
19:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35