Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է «Միսաք Մանուշյանի անվան» պուրակը, պուրակին հարակից՝ Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների հատման մասում տեղակայված` արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ավտոմոբիլների լցավորման կայանի գործունեության իրավաչափությունը։
Գկխավոր դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ, տարիներ շարունակ «Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից իրականացվել է հեղուկ վառելիքի վաճառքի գործունեություն։
Մասնավորապես՝ տնտեսվարողը հողատարածքի նկատմամբ չի ունեցել որևէ իրավունք, լցավորման կայանը տեղադրել է թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության պայմաններում՝ ինքնակամ։ Բացի այդ, կայանի տարածքը փողոցների և ճանապարհների երթևեկելի մասից տարանջատված չի եղել անվտանգության գոտիով, որի լայնությունը սահմանվում է մայթի տեղադրման պայմանից՝ 1.5 մետր լայնությամբ: Ավտոմոբիլների լցավորման կայանի դիմացի հատվածում գտնվող հասարակական շինությունը 25 մետրի փոխարեն եղել է 14 մետր հեռավորությամբ, իսկ վառելիքի 2 տարողությունները՝ 12 տոննա ընդհանուր ծավալով, տեղադրված են եղել այգու տարածքում` արհեստական խոտածածկով քողարկված։
Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ շահագործվել է «Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից, իսկ 2018-2021 թվականներին՝ «Էլֆ-Գրուպ» ՍՊ ընկերության կողմից:
Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կայանը, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումների առկայության պայմաններում, համապատասխան փորձագետների կողմից ստացել է փորձաքննական դրական եզրակացություններ, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի բացակայության պայմաններում՝ ունեցել է գործունեության թույլտվություն՝ տվյալ ժամանակաշրջանում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից։
2023 թվականի օգոստոսի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի օգոստոսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշոնեական անփութություն) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
14:35 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01