Բաբելոնյան քարտեզը Բրիտանական թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 4-ին Երևան է ժամանելու աշխարհում սեպագրագիտության և Հին Մերձավոր Արևելքի հնագույն շրջանն ուսումնասիրող թերևս ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Բրիտանական թանգարանի Միջին Արևելքի դեպարտամենտի պահապան, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին Էրեբունի թանգարանի գիտաժողովների դահլիճում, Ֆինքելը կանցկացնի սեպագրի հիմքունքների վերաբերյալ անվճար դասախոսություններ հայ ուսանողների և թեմայով հետաքրքրված մասնագետների համար: Իրվինգ Ֆինքելը հանդիսանում է աշխարհի ամենահին քարտեզի (բաբելոնյան քարտեզ) հետազոտողներից մեկը: Պրոֆեսոր Ֆինքելը սիրով համաձայնվել է նաև սեպտեմբերի 8-ին բաց դասախոսությամբ հանդես գալ այդ քարտեզի վերաբերյալ, որտեղ նշված է նաև Հայաստանը: Վարպետաց դասի աշխատանքային լեզուն անգլերենն է: Աշխատանքային ժամերն են՝ 11:30—15:00-ն (13:00-14:00՝ սուրճի ընդմիջում): Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սեպտեմբերի 4-ը՝ գրելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հասցեին՝ [email protected]»,- նշված է հաղորդագրությունում ։
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44