ARM | RUS |

ԼՂ-ում մոտ 2,000 հղի կին, 30,000 երեխա, 20,000 մեծահասակ, հիվանդություններ ունեցող մարդիկ մնացել են առանց սննդի, դեղորայքի և վառելիքի․ Միրզոյանը Բլեդի ռազմավարական համաժողովին (տեսանյութ)

29.08.23 | 23:29

Օգոստոսի 29-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ստորև ներկայացված են ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի պատասխանները քննարկման ժամանակ հնչած հարցերին:

Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ համաժողովին մասնակցող այլ գործընկերների հետ։

«Համակարգող. Դուք գալիս եք հակամարտությունների պատմություն ունեցող տարածաշրջանից, բացի այդ տարածաշրջանում դեռ առկա են որոշ «սառած հակամարտություններ»: Քանի որ պրն. դեսպանը նշեց կառույցները, միջազգային կազմակերպությունները, ինչպե՞ս եք Դուք գնահատում գործող կառույցների անվտանգային ներուժը, այդո՞ք դրանք արդյունավետ կերպով օգնում են, թե ինչ-որ նոր բանի կարիք կա:

Արարատ Միրզոյան. Նախևառաջ, միանալով գործընկերներիս, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ չնայած մարտահրավերներին և բնական աղետին այս շատ կարևոր համաժողովը կազմակերպելու համար: Մեզ համար սա ոչ միայն մտքեր փոխանակելու, այլև Սլովենիայի ժողովրդին համերաշխություն հայտնելու հնարավորություն է:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, դրան պատասխանելը այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: Մի կողմից, տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք բոլոր անհրաժեշտ կառույցները: Դրանք կուտակել են ճգնաժամերի և հակամարտությունների կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու միջոցները: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ իրական ճգնաժամերի և հակամարտությունների դեպքում այս գործիքներն ու միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն:

Այսպիսով, համոզվելու համար, որ ինձ հաջողվելու է ձեզ ճիշտ ներկայացնել պատկերը, ես կներկայացնեմ իրավիճակն իրական օրինակով: Բոլորդ գիտեք Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղի մասին: Հենց այս պահին, մինչ մենք այստեղ խոսում ենք, 120.000 մարդ այնտեղ գտնվում է իրական միջնադարյան շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով: Այս միջանցքի ստեղծման նպատակը եղել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովումը: Սա միակ կյանքի ճանապարհն է, միակ ուղին, որը կարող է կապել Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ: Արդեն 8 ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, իսկ հունիսի 15-ից ի վեր միջանցքը լիակատար շրջափակման մեջ է. այժմ դեպի Լեռնային Ղարաբաղ ո՛չ դեղորայք, ո՛չ վառելիք և, առհասարակ, ոչինչ հնարավոր չէ տեղափոխել այս միջանքով: Այսպիսով, ևս մեկ անգամ համոզվելու համար, որ դուք իրապես հասկանում եք իրավիճակը, նշեմ, որ մոտ 2,000 հղի կին, 30,000 երեխա, 20,000 մեծահասակ, հիվանդություններ ունեցող մարդիկ մնացել են առանց սննդի, դեղորայքի և վառելիքի, խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս իրավիճակի հետ կապված կան միջազգային կազմակերպությունների, անհատների, անկախ փորձագետների կողմից հնչեցված բազմաթիվ արձագանքներ. մենք ունենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, հատուկ փորձագետների, հատուկ զեկուցողների հայտարարությունները, ունենք հայտարարություններ այնպիսի հեղինակավոր կազմակերպություններից, ինչպիսիք են “Human Rights Watch”-ը, “Amnesty International”-ը և այլն: Մենք ունենք Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի նման անկախ փորձագետների կողմից հնչեցված հայտարարություններ, ունենք նաև Եվրոպայի խորհուրդ։ Առկա են բազմաթիվ կառույցների, հեղինակավոր կազմակերպությունների, մարմինների, անհատների կողմից հնչեցված հայտարարարություններ, որոնք փաստում են, որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, և արդյունքում Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, և կա հումանիտար աղետի վտանգ: Այսպիսով, ի՞նչ ունենք արդյունքում. ոչինչ: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի՝ ամենաբարձր իրավական մարմնի երկու որոշումները: Մենք՝ ժողովուրդներս, միավորվեցինք և ստեղծեցինք ՄԱԿ-ը, դրա շրջանակներում կամ դրան զուգահեռ մենք ստեղծեցինք բարձրագույն իրավական ատյանը՝ Արդարադատության միջազգային դատարանը, և այն ընդունեց երկու որոշում, ըստ որի Ադրբեջանը պետք է անցանելիություն ապահովեր Լաչինի միջանցքով, և ի՞նչ տեղի ունեցավ. ոչինչ:

Այնպես որ, խնդիրը կառույցները չեն: Մենք չունենք կառույցների պակասի կամ բացակայության խնդիր, այլ բանի կարիք կա: Կարծում եմ, որ կա քաղաքական կամքի և կանոնների նկատմամբ հարգանքի պակաս, ոչ միայն նրանց կողմից, ովքեր դրանք խախտում են, այլև մեր՝ բոլորիս: Մենք պետք է կանոնները հարգելու պատասխանատվության զգացում ունենանք, քանի որ դրա այլընտրանքը քաոսն է, քանի որ այլընտրանքը մի իրավիճակ է, երբ ուժն է ծնում իրավունք, և դուք գիտեք՝ միշտ կարող է լինել ուժեղից ավելի ուժեղը:

Պատասխանելով Ձեր հարցին՝ ես կցանկանայի մեկ այլ հարց առաջ բերել. արդյո՞ք մենք համաձայն ենք այս իրավիճակի հետ և ի՞նչ ենք մենք պատրաստվում անել դրա հետ:

Համակարգող: Որպես փորձառու քաղաքական գործիչ, որտե՞ղ եք տեսնում այսօրվա քաղաքականության դերն անվտանգային հարցերում, արդյո՞ք պետք է մենք ինչ-որ բան փոխենք մոտեցումներում, որոնք այսօր ունեն քաղաքական գործիչները:
Արարատ Միրզոյան. Ես ինքս ինձ չէի անվանի փորձառու քաղաքական գործիչ, բայց…

Համակարգող. Ես անվանում եմ:

Արարատ Միրզոյան. Շնորհակալություն: Հարգելի մասնակիցներ, ես չէի ցանկանա շեղել այս գեղեցիկ զրույցն ու քննարկումը, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե «անվտանգություն» ասելիս մենք նկատի ունենք միայն խոշոր տերությունների անվտանգությունը, «պատիվ» ասելիս նկատի ունենք մեծ խաղացողներին: Կամ առնվազն պետք է ունենալ Լեհաստանի աշխարհագրական չափը՝ այս զրույցի մաս լինելու կամ սպասելիքներ ունենալու համար: Ես տպապորված եմ Ձեր ելույթով, պարոն Գլխավոր քարտուղար, բայց հնարավոր չէ «տունը վերականգնել», քանի դեռ չկա այն ըմբռնումը, որ խնդիրը միայն Ուկրաինայում պատերազմը չէ: Ես բժիշկ չեմ, ինչպես լսեցիք, ես փորձառու քաղաքական գործիչ եմ, սակայն ես գիտեմ, որ առաջինն ու երևի ամենակարևոր քայլը ախտորոշումն է: Հնարավոր չէ լուծում տալ առանց ճիշտ ախտորոշման: Երևի ամենաուղիղ, անկեղծ և ակնհայտ պատասխանը Ձեր հարցին, քանի որ իրականում բոլորն էլ գիտեն պատասխանը հետևյալն է. դա այն քաղաքականությունն է, որը հիմնված է արժեքների վրա, ինչպես նաև մարդակենտրոնությունը: Լուծումը մարդ էակի վրա կենտրոնացված քաղաքականությունն է: Կարծում եմ, դա է պատասխանը»:


Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է. Վարդեւանյան

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է....

20:04

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը...

19:52

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով. Tasnim

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով....

19:50

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ քաղաքացիների կյանքը». Սամվել Կարապետյան

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես...

19:45

Գողությունը բացահայտվել է

Գողությունը բացահայտվել է

11:04

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

10:46

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12...

10:38

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է...

10:29

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է...

10:06

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ...

09:39

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր...

09:18

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al Hadath

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al...

09:03

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի ժամանակ

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի...

20:53

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

18:33

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

18:09

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու...

17:33

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի...

17:14

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

16:56

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը մերժվել է

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը...

16:46

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․...

16:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44