Պաշտպանության նախարարությունում այսօր՝ 17:00-ին, նախատեսվում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
«Երեկ բավականին լարված է եղել երեկոյան, ծնողներին ասել են, որ այսօր նախարարը կընդունի, տեսնենք»,- ասաց անհետ կորածի ծնողը:
Հիշեցնենք, որ երեկ անհետ կորածների ծնողների հետ է հանդիպել ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, սակայն ծնողները պահանջել են հանդիպում Պապիկյանի հետ:
Նշենք, որ «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44