«Հայաքվեի իրական արժեքն աշխարհին ասելն է, որ հայ ազգը չի կարող ընդունել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում և պատրաստ է մինչև վերջ պայքարել Արցախը հայկական պահելու և մեր միասնական հայրենիքը վերականգնելու համար»,-Արցախի Հանրապետության Երևանի ներկայացուցչությունում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Հայտարարելով, որ, մենք միշտ էլ պետք է առաջնորդվենք սեփական շահերով՝ քաղաքագետը նկատեց. «Չգիտեմ, թե Բրյուսելից, Վաշինգտոնից, Պեկինից կամ որևէ այլ մայրաքաղաքից ինչպես է երևում արցախյան խնդիրը, բայց մենք միշտ պետք է նայենք, թե ինչպես է երևում ՀՀ մայրաքաղաքից և Ստեփանակերտից»: Քաղաքագետն ասաց, որ Ստեփանակերը պետք է հավասարազոր մայրաքաղաք դիտարկվի և այնտեղից, ինչպես նաև Երևանից չի երևում որևէ հնարավորութուն, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, ինչը վկայում է Հայաստանում իրականացրած հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ 97%-ը ասում է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: «Շառլմիշելներն էլ են գալու-գնան՝ իրենց շահերով, բլինքեններն էլ են գալու-գնան, ուշ թե շուտ լավրովներն էլ են գալու-գնան, ամբողջը պետք է մնա այն, թե մենք ինչ ենք անում որպես հայ զագ»,-ասաց Թևանյանը: Նա համաձայնեց արցախցիների հետ, որոնք ասում են, թե Ակնայի ճանապարհի բացումը նշանակում է անվտանգության դուռը բացել Թշնամու առաջ՝ պատասխանելով հարցին թե ինչպես կգնահատի Շառլ Միշելի հայտարարույունն այն մասին, որ պետք է բացվի Ակնայի ճանապարհը: Պողոսյանը նաև հռետորական հարց հնչեցրեց, թե միգուցե Եվրոպան Ադրբեջանի հետ ռուսական գազի առևտրի խնդիր ունի, դրա համար է նման բաներ հայտարարում: Անդրադառնալով Արցախի ներքաղաքական վերադասավորումներին՝ Թևան Պողոսյանն ասաց. «Ցանկացած փոփոխություն հնարավորությունների դուռ է բացում, կամ բոլորս միաձայն համախմբված կարողանում ենք օգտվել, միասնական որոշում կայացնել և գնալ առաջ, կամ ո՞ւմ ենք մեղադրելու»: Քաղաքագետը նաև նշեց, որ այդ հնարավորությունը պետք է օգտագործի աշխարհասփյուռ հայությունը՝ արցախցիների շահերի համար պայքարելու գործընթացում:
Աղբյուր` Panorama.am
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55