ARM | RUS |

Տրանսպորտային շրջափակումից խուսափելու ՀՀ միակ հնարավորությունը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին լիարժեք մասնակցությունն է. «Լույս»

04.09.23 | 00:00

«Լույս» հիմնադրամը ներկայացրել է հերթական վերլուծությունը. «Հայաստանը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով դուրս է մնացել Հարավային Կովկասում ձևավորված գրեթե բոլոր միջազգային տրանսպորտային միջանցքներից (ՄՏՄ)։ Հասկանալի պատճառներով ձևավորված և պլանավորվող արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքները շրջանցում են մեր երկիրը, եւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից վերջնականապես չկտրվելու միակ հույսը մասնակցությունն է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին։ Հենց այս գիտակցումով էին պայմանավորված դեռևս Հայաստանի նախորդ իշխանությունների առաջ քաշած այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, Իրան-Հայաստան երկաթգծի վերաբերյալ տեսլականը։ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանի տրանսպորտային շրջափակումը հաղթահարելու ուղղությամբ որևէ էական քայլ չի կատարվել, իսկ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով վերահսկողության լիարժեք կամ մասնակի կորուստը մի շարք կենսական մայրուղիների նկատմամբ առավել բարդացրել է իրավիճակը։ Իհարկե, այսօր ՀՀ իշխանությունները ակտիվորեն շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվող տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման՝ փորձելով այն ներկայացնել որպես Հայաստանի տրանսպորտային մեկուսացումը հաղթահարելու ամենաիրատեսական ծրագիր, նույնիսկ խոսք է գնում այսպես կոչված «Հայկական խաչմերուկի» մասին։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը քանիցս անդրադարձել է Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարի հետևում թաքնված ռազմաքաղաքական ենթատեքստին և Հայաստանի համար դրանից բխող սպառնալիքներին։ Մենք այսօր էլ Ադրբեջանի տարածքով տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարը համարում ենք անիրատեսական և գտնում ենք, որ եթե նույնիսկ Հայաստանի կողմից անհամաչափ զիջումների հետևանքով այն կյանքի կոչվի, ապա կապված է լինելու մի շարք ռիսկերի հետ։ Հետևաբար, այսօր էլ, տարածաշրջանում տրանսպորտային մեկուսացումը հաղթահարելու միակ խելամիտ լուծումը Հայաստանի համար շարունակում է մնալ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին ակտիվ մասնակցությունը՝ այդ միջազգային մեգանախագծի արևմտյան ճյուղի գոնե ավտոմոբիլային բաղադրիչը դեպի ՀՀ տարածք վերաուղղելու միջոցով։ Սակայն այս նպատակին հասնելու համար հարկավոր է արագացնել ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքները ՄՏՄ-ի պահանջներին համապատասխանեցնելու գործընթացը. խոսքը առաջին հերթին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության մասին է։ Քանի դեռ պահպանվում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության, ԵՄ-ի հետ ՀԸԳՀ-ի առկայության առավելությունները, այս ծրագրերի իրականացման համար օտարերկրյա ներդրումներ գտնելը ավելի իրատեսական է։ Մյուս կողմից՝ չպետք է շատ մեծ խանդավառությամբ և արհեստածին լավատեսությամբ սպասել այսպես կոչված «ճանապարհների ապաշրջափակման» մշուշոտ գործընթացին և այն ներկայացնել որպես սեփական ենթակառուցվածքները թարմացնելու, Իրանի ու Վրաստանի հետ նորմալ տրանսպորտային հաղորդակցություն ապահովելու երկարամյա ծրագրերի այլընտրանք։ Եթե նույնիսկ այդ այլընտրանքային ճանապարհները բացվեն, ապա դրանք կախված են լինելու Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերից և հաշվարկներից՝ յուրաքանչյուր պահին փակվելու և Հայաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու հեռանկարով։ Եթե մի պահ պատկերացնենք, որ հյուսիս-հարավ բեռնափոխադրումների մի հատվածը ՀՀ տարածքով դեպի Իրան և Վրաստան ուղղություններից տեղափոխվելու է Ադրբեջանի և Թուրքիայի տարածք, ապա կարող ենք ենթադրել, թե դա ինչ մեծ քաղաքական գործիք է դառնալու վերջիններիս ձեռքում՝ առավել ևս նորմալ այլընտրանքի բացակայության պայմաններում։ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ծրագիրը հնարավոր չէ կարճ ժամկետում իրականացնել միայն ՀՀ պետական բյուջեի ռեսուրսներով, ուստի դրա իրականացման համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան օտարերկրյա ներդրումներ։ Սակայն դա չի նշանակում, որ պետությունը պետք է փոքր մասնակցություն ունենա, այլ ճիշտ հակառակը՝ պետությունը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի և իր մեծ ներդրումն ունենա ծրագրի իրականացման գործում։ Հայաստանում Հյուսիս-հարավ ծրագրի ֆինանսավորման կարևոր աղբյուրներից մեկը կարող է դառնալ Չինաստանը։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ Չինաստանը մտադիր է առաջիկա տարիներին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 35 մլրդ դոլարի ներդրում կատարել։ Չինական ընկերությունները արդեն իսկ ծրագրի որոշ հատվածների շինարարությանը մասնակցության փորձ ունեն, սակայն հարկավոր է ավելի մեծացնել վերջինիս ներգրավվածությունը։ Այդ նպատակով Հայաստանը պետք է փորձի ակտիվացնել իր մասնակցությունը Չինաստանի նախաձեռնած «Գոտի և ճանապարհ» նախագծին։ Ներկայումս մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես են այդ ծրագրից ակտիվորեն օգտվում Վրաստանն ու Ադրբեջանը, ինչը հանգեցրել է այդ երկրներում վերջին տարիներին չինական ներդրումների զգալի աճի։ Իրավիճակը շտկելու լավագույն եղանակը կարող է լինել 2023թ. աշնանը նախատեսվող «Գոտի և ճանապարհ» նախագծի շրջանակներում հերթական գագաթնաժողովին Հայաստանի ակտիվ և բարձր մակարդակով մասնակցությունը։ Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի շահագործումը էականորեն կկրճատի ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրի տրանսպորտային ծախսերը։ Հնդկաստանի հետ ազատ առևտրի պայմանագրի հնարավոր կնքումը կարող է երկկողմ առևտրաշրջանառության համար լրացուցիչ խթան հանդիսանալ։ Սա նշանակում է, որ Հնդկաստանը կարող է հետաքրքրված լինել նաև Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում ներդրումներով։ Ուշագրավ է, որ Հնդկաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության առաջնային ոլորտներն են էներգետիկան, դեղագործությունը, առողջապահությունը, ՏՏ ոլորտը, ծառայություններն ու ոսկերչությունը. նշված գրեթե բոլոր ուղղություններով Հայաստանը կարող է Հնդկաստանի համար կարևոր գործընկեր դառնալ, իսկ տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ պետություն լինելու հանգամանքը կարող է առավել մեծացնել Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում զգալիորեն մեծացել է ՌԴ հետաքրքրությունը Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ։ Մասնավորապես, Ռուսաստանը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել Իրանում։ Նման զարգացումները որոշակի լավատեսություն են ներշնչում նաև ՀՀ տարածքում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և երկաթգծի շինարարության ծրագրերում ռուսական ներդրումներ ներգրավելու հնարավորության տեսանկյունից։ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության գործում ներդրումներ կատարելու հարցում կարող են շահագրգռված լինել նաև Ծոցի երկրները, իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա, քանի դեռ պահպանվում են այդ երկրի դեմ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները, Թեհրանն ինքն է օտարերկրյա ներդրումների կարիք զգում։ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրառումը Հայաստանին հնարավորություն կտա ենթակառուցվածքների զարգացման նպատակով նոր ներդրումներ ու դրամաշնորհներ ակնկալել նաև ԵՄ-ից։ Մասնավորապես, պետք է ակտիվացնել աշխատանքը, որպեսզի ԵՄ կողմից խոստացված մի քանի միլիարդ եվրոյի աջակցությունը ավելի տեսանելիորեն ուղղվի ռազմավարական կարևորություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այլ ոչ թե անհասկանալի գրանտների տեսքով տրամադրվի տարբեր ՀԿ-ների և այլ կառույցների։ Հարկ է նշել, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու առավելություններից մեկը կարող է լինել այն հանգամանքը, որ ներկայումս Իրանում երկաթուղու միջոցով տեղափոխվում է բեռների ընդամենը 2-3%-ը։ Այսինքն՝ քանի դեռ Իրանական երկաթուղիների Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունը չի ավարտվել, երկաթուղային բեռնափոխադրումները կազմում են այդ երկրի բեռնափոխադրումների միայն չնչին մասը։ Իրանի բեռնատար ավտոմեքենաների պարկի կեսից ավելին բաղկացած է հնացած՝ 30 և ավելի տարվա մեքենաներից։ Սա նշանակում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությամբ Հայաստանը Իրանին կարող է ոչ միայն համապատասխան ենթակառուցվածք առաջարկել, այլև հայկական բեռնափոխադրող ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ իրանական բեռների փոխադրման գործում։ Սա կարող է նաև ԵԱՏՄ տարածքում գործող լոգիստիկ կազմակերպությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններ ստեղծել։ Ավելին, դեռ հարց է, թե նույնիսկ Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունից հետո արդյո՞ք երկաթուղային բեռնափոխադրումները մրցակցությունից դուրս կթողնեն ավտոմոբիլային փոխադրումները։ Հաշվի առնելով Իրանի առանձնահատկությունները, որտեղ պետական սուբսիդավորման շնորհիվ ներքին շուկայում 1 լիտր բենզինի արժեքը ընդամենը շուրջ 0,05 դոլար է, իսկ ավտոմոբիլային ճանապարհները բավական բարվոք վիճակում են գտնվում, ավտոմոբիլային բեռնափոխադրումները ամեն դեպքում կշարունակեն պահպանել իրենց մրցունակությունը։ Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև նկատի ունենալով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործոնները՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ տարածքում նորմալ ավտոմոբիլային ճանապարհների առկայության դեպքում Իրանը, այնուամենայնիվ, շահագրգռված կլինի բեռնափոխադրումների մի մասը իրականացնել ՀՀ տարածքով։ Հայաստանը կարող է իր ենթակառուցվածքների զարգացման գործում ակնկալել նաև ԵԱՏՄ-ի օժանդակությունը։ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ միակ պետությունը, որը չունի ուղիղ երկաթուղային կապ միության մյուս անդամների հետ։ Հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների միջև արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման անհրաժեշտությունը՝ Հայաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարող է դիտարկվել որպես ԵԱՏՄ համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Սակայն շատ կարևոր է լինելու, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, առաջին հերթին՝ ինչ ընթացք կունենա հայ-ռուսական համագործակցությունը։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ՀՀ տրանսպորտային մեկուսացումը երկրի տնտեսության և անվտանգության համար գլխավոր մարտահրավերներից մեկն է, որին հակազդելու Հայաստանի գործիքակազմը այնքան էլ հարուստ չէ։ Վերջնական մեկուսացումից խուսափելու համար հարկավոր է արագացված տեմպերով լծվել Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության աշխատանքներին՝ դրա շուտափույթ իրագործումը դարձնելով ազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը։ Վերլուծությունն ամբողջությամբ` այստեղ»։


Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյան ենթարկել 16-ամյա տղայի

Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյան ենթարկել 16-ամյա...

10:46

Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է

Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է

10:21

Հասցեներ, որոնք կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք կհոսանքազրկվեն

10:03

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը

Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը

09:03

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Լոնդոն

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի...

14:03

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց, տիրադավություն չարեց. Հովհաննիսյան

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց,...

12:12

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն...

09:00

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել...

18:02

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է....

17:44

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման...

17:16

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի դեմ

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի...

17:04

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

16:46

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:05

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական...

15:45

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ․ Հովհաննիսյան

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը...

13:23

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել է

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել...

13:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55