Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը ՝ չհամաձայնեցված այցեր կատարելով եվրոպական երկրներ, ինչից հետո իշխանությունները իմպիչմենտի գործընթաց են սկսել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը:
«Կցանկանայի մի քանի բառով մեկնաբանել տիկին նախագահի որոշումը: Նա, ցավոք, հաշվի չի առել կառավարության կողմից ուղարկված մերժումը և ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը: Հիշեցնեմ, որ Սահմանադրությամբ ներքին և արտաքին քաղաքականությունը որոշում Է Վրաստանի կառավարությունը», – ասել Է Ղարիբաշվիլին կառավարության նիստում:
Վարչապետը նաև պարզաբանել է, թե ինչով էր պայմանավորված նախագահի՝ ԵՄ երկրներ այցերի իր մերժումը: Ղարիբաշվիլին հիշեցրել է ամիսներ առաջ խորհրդարանական ամբիոնից Զուրաբիշվիլիի խոսքերն այն մասին, որ Վրաստանն արժանի չէր անցյալ տարի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին: «Դրանից հետո մեզ այլ ապացույցներ պետք չէին, որպեսզի կորցնենք վստահությունը նախագահի նկատմամբ», – ընդգծել է կառավարության ղեկավա
«Շատ ցավալի է, որ Վրաստանի նախագահը ցուցադրաբար խախտում է օրենքը: Մենք պետք է օրինակ ծառայենք, լինենք հիմնական օրենքի պաշտպան: Այդ պատճառով իշխող կուսակցության կայացրած որոշումը բացարձակապես արդարացված էր», – հավելել Է Ղարիբաշվիլին:
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել է նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգի մեկնարկի մասին: Պատճառը եղել է նրա այցը Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու համար, որը կառավարությունը մերժել է: Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն նախագահը արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ կարող է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ:
Նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, այսինքն՝ 150-ից 100-ը: Խորհրդարանական մեծամասնությունն ունի 84 ձայն, իմպիչմենտին աջակցելու մասին հայտարարել են նաև «Եվրոպական սոցիալիստներ»-ի 4 պատգամավոր:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55