Գեղարքունիքի մարզի Կախակն և Ազատ սահմանամերձ գյուղերի ավելի քան 85 ընտանիքի փոխանցվել է 3 տոննա մարդասիրական օգնություն։ Նախաձեռնությունն իրականացվել է ռուսական կողմից՝ ի դեմս Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աջակցությամբ և Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Օգնությունը գյուղերին են հասցրել Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցները։
«Սա Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նման առաջին նախաձեռնությունը չէ։ Հունիսին եղանք նաև Կուտական և Տրետուք գյուղերում, որտեղ երեխաներին նվիրեցինք դպրոցական պարագաներ, դիդակտիկ նյութեր և հագուստ, իսկ Կուտականի դպրոցին նվիրեցինք կահույք և համակարգիչներ ինֆորմատիկայի դասարանի համար: Այսօր բերել ենք մարդասիրական օգնություն բնակիչների և նվերներ բոլոր երեխաների համար։ Մեր երկրներին կապում է բարեկամության և դաշնակցության դարավոր պատմությունը և այս նախաձեռնությամբ մենք ցույց ենք տալիս, որ Ռուսաստանը կանգնած է եղբայրական հայ ժողովրդի կողքին»,-նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Բարձր ենք գնահատում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի համագործակցության արդյունքները և հույս ունենք, որ մեր փոխգործակցությունը կլինի շարունակական», – ասել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
Բացի անհրաժեշտ մթերքով մարդասիրական օգնությունից, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հագուստ և կոշիկ նվիրեց Կախակնի և Ազատի շուրջ 80 երեխաների:
«Ուրախ ենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի շնորհիվ մեր երեխաները ստացան սպորտային հագուստ և կոշիկներ, որոնց շնորհիվ կարող են հաճախել ֆիզկուլտուրայի դասերին։ Նվերները երեխաներին շատ ուրախացրեց», – նշել է Կախակնի հիմնական դպրոցի տնօրեն Արտաշ Խլոյանը։
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55