«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը: «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունն շարունակվում է»,-ասաց Փաշինյանը և անդրադարձավ սեպտեմբերի 1-ն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի գործադրած ռազմական գործողությանը, որի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ երեք զինծառայող: Փաշինյանն հավելեց, որ այդ սադրանքին նախորդել և հաջորդել են ՀՀ ԶՈւ կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կեղծ լուրերի տարածումը: «Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը: Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր: Կարծում եմ, որ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և վերահաստատեց Հայաստանի նվիրվածությանը խաղաղության օրակարգին:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03