Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի հանրահայտ շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ, համերգասրահ, ցուցասրահներ, գործարար կենտրոն և այլն։ Ըստ կառավարության՝ ծրագրին մասնակցելու է նաև աշխարհում հայտնի JLL ընկերությունը, որ զբաղվում է անշաժ գույքի կառավարման բիզնեսով։ Բացի այս ամենը, «Հայփոստ»-ի շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։ «Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Գնահատումը հիմնված է շուկայի շինարարական ոլորտի իրական ծախսերի վրա՝ բաղադրիչների որակի և նկարագրությանը համապատասխան ճշգրտումներով: Ծախսերը հիմնված են ընթացիկ շուկայական մակարդակի վրա՝ գործարկումից հետո տարեկան գնաճային ինդեքսավորմամբ»,- ասված է որոշան հիմնավորումներում։ Սարյանի հայտնի փոստի շենքը «Ռենշին»-ին օտարելու որոշումը շատ նման է «Գույք ներդրումների դիմաց» կառավարության քաղաքականությանը։ Փաստացի, շենքի ձեռքբերման համար «Ռենշին»-ը միջոցներ պետությանը չի տրամադրելու, փոխարենը իրականացնելու է 212 մլն դրամի ներդրումներ և ստեղծելու է 10 000 աշխատատեղ։ Ծրագրում պետությունը ևս մասնաբաժին է ունենալու՝ 50 տոկոսի չափով. «Նախագծով առաջարկվում է Սարյան 22 հասցեում գտնվող շենքն օտարել ընկերությանը հետևյալ սկզբունքով՝ Հայփոստ ՓԲԸ՝ 30,18 %, Կառավարություն՝ 19,82 % և ներդրող՝ 50%»։ «Ռենշին»-ի սեփականատերերն են գործարարներ Էդուարդ Մարությանն ու Արայիկ Կարապետյանը։ Նրանք հայտնի կառուցապատողներ են Երևանում, նրանց է պատկանում նաև «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը, «Ինքոր» ներդրումային ընկեությունը։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55