Մոսկվայի կայազորային զինվորական դատարանը գեներալ-մայոր Կոնստանտին Օգիենկոյին ուղարկել է քննչական մեկուսարան կաշառք վերցնելու մեղադրանքով, տեղեկացրել է «Կոմերսանտը»։ Թե երբ է դա տեղի ունեցել՝ չի նշվել։ Թերթի տվյալներով՝ վերջերս նրա ձերբակալությունը երկարացրել են մինչեւ նոյեմբերի 27-ը։ Օգիենկոն, ինչպես տեղեկացրել է պարբերականը, մինչեւ վերջերս հատուկ նշանակության հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության 1-ին բանակի հրամանատարն էր։ Բանակը կատարում է հավանական հակառակորդի կողմից ինքնաթիռների, թեւավոր հրթիռների, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հարվածներից Մոսկվայի պաշտպանության խնդիրները։ Զորքերն ունեն երկու համակարգեր՝ Մոսկվայի ՀՕՊ С-50М («Բայկալ-1», «Ունիվերսալ-1», С-400, С-300ПМ2, «Զրահ- С») եւ Մոսկվայի ռազմավարական ՀՕՊ А-135М։ Քննության վարկածով՝ Օգիենկոն կաշառք է ստացել «Նադեժդա» քաղաքացիական կազմակերպությանը պաշտպանական նշանակության հողերի հատկացման համար։ Ինչպես նշվել է գործի նյութերում, դրա ղեկավարը (կնոջ անունը չի նշվում) փող է հավաքել մի շարք կազմակերպություններից եւ քաղաքացիներից՝ նրանց խոստանալով հողամասեր Մերձմոսկվայում։ Հետո կինը միջնորդի միջոցով 500 հազար ռուբլի է փոխանցել ՀՕՊ 4-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Դմիտրի Բելյացկուն, որը գործել է Օգիենկոյի հանձնարարությամբ։ Պարբերականը նշել է, որ այդ գումարը 30 մլն ռուբլու մի մասն է, որի դիմաց զինվորականները խոստացել էին հատկացնել հողեր կառուցապատման համար, այդ թվում Դոլգոպրուդնիում եւ Լոբնայում։ Քրեական գործ է հարուցվել Քր. օր. 5-րդ մասի 291 հոդվածով (հատկապես խոշոր չափի կաշառատվություն) եւ 6-րդ մասի 290 հոդվածով (հատկապես խոշոր չափի կաշառք)։ Հետաքննությունն սկսել է Մոսկվայի ՔԿ զինվորական քննչական վարչությունը, հետո այն հանձնվել է Գլխավոր զինվորական քննչական վարչությանը։ Բելյացկին մասամբ ընդունել է մեղքը եւ խնդրել իր հետ կնքել մինչդատական համաձայնություն համագործակցության մասին։ Նա տնային կալանքի մեջ է, գրել է թերթը։ Օգիենկոն իր հանցակցությունը գործին չի ընդունում։ «Կոմերսանտի» տվյալներով՝ այժմ քննությունը եւ պաշտպանության նախարարությունն իրականացնում են ՀՕՊ 1-ին բանակին ամրացված հողերի գույքագրում։ Նրանք կարծում են, որ այդ հողերի մի մասը կարող էր վաճառված լինել կառուցապատման համար։
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44