Սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն այն մասին, որ Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և ուժեր է կենտրոնացնում տարածաշրջանում, «Երևանի հերթական կեղծ քաղաքական շահարկումների մասն են» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Դրանում նշվում է, որ տարածաշրջանի անվտանգության իրական վտանգը «Հայաստանի կողմից ռազմական և քաղաքական սադրանքների շարունակումն է, հայկական կողմի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի շարունակվող պնդումները Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, ինչպես նաև հայկական զինված ուժերը, որոնք, խախտելով իրենց պարտավորությունները, դեռ ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից» (չակերտները՝ Tert.am)
«Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից, վերջ տա ռազմական և քաղաքական սադրանքներին, դադարեցնի խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հաջող ավարտի խոչընդոտները», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:
Նրա խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցներում և տեղեկատվական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական և ատելության հռետորաբանությունը։ Նա նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվում է ոտնձգությունների քաղաքականությունը։
Բացի այս, վարչապետը նաև ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հասել է գագաթնակետին։
«Ադրբեջանը այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:
«ՀՀ–ն պատրաստ է և ցանկանում է, որ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում խաղաղության օրակարգին»,- նշեց վարչապետ։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01