Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել 4-րդ բանակային զորամիավորման Ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական և զորահավաքային, շտաբների, մարտական հերթապահության, օպերատիվ և մարտական պատրաստության, սպառազինության և տեխնիկայի պահպանման, դրանց մարտական կիրառման պատրաստության վիճակի, ուսումնանյութական բազայի, սպաների և զինծառայողների մասնագիտական պատրաստվածության, եռամսյակի ընթացքում անձնակազմի կարգապահության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկացացրել զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները:
Ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են նաև հոկտեմբեր ամսին ենթակա զորամասերի հետ անցկացված հրամանատարաշտաբային և մարտական հրաձգությամբ զորավարժությունների արդյունքները, կատարվել են համապատասխան եզրահանգումներ:
Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը և ներկայացված հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը եռամսյակի ընթացքում արձանագրված առաջընթացը, մատնանշել տեղ գտած թերություններն ու դրանց շտկման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները: Զորամիավորման հրամանատարը շնորհակալություն է հայտնել ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող զինծառայողներին և ցուցումներ տվել մարտական պատրաստության ու զինվորական կարգապահության առավել ամրապնդման ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55