Եվրոպայի խորհրդարանում Թուրքիայի մամուլի ազատության հարցով գումարված նիստի ժամանակ արձանագրվել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո լրագրողների վիճակն ավելի է վատացել, հաղորդում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Տարածաշրջանային քաղաքականության ԵՄ հանձնակատար Կորինա Կրետուն Թուրքիայում առկա դրությունը «մտահոգիչ և անընդունելի» է որակել` հորդորելով թուրքական կառավարությանը վերացնել մամուլի ազատության առջև դրված բոլոր խոչընդոտները:
ԵԽ ամենամեծաքանակ խմբի` Քրիստոնեա-դեմոկրատների անունից խոսող գերմանացի խորհրդարանական Ռենատ Սոմերն ասել է, որ «Թուրքիայում խոսքի և մամուլի ազատություն չի մնացել և սկսվել է վհուկների որս»:
ԵԽ սոցիալ-դեմոկրատների անունից ելույթ ունեցող Քաթի Փիրին, ով Թուրքիայի հարցով զեկուցող է, հորդորել է ազատ արձակել Թուրքիայում բանտարկված բոլոր լրագրողներին: «Լրագրողները բանտերում են ոչ թե գործած հանցանքների, այլ արտահայտած մտքերի պատճառով»,- նշել է նա:
Կանաչների խմբակցության անունից հանդես եկող գերմանացի խորհրդարանական Ռեբեկա Հարմսն էլ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գիշերն անվանել է Թուրքիայի «քաղաքական կյանքի ամենավատ պահերից մեկը»:
Նիստից առաջ մամուլի ասուլիս է հրավիրել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, ում դեմ լրտեսության և պետական գաղտնիքները հրապարակելու մեղադրանքներով Թուրքիայում դատական գործ է հարուցված: Նա լրագրողների հետ զրույցում աջակցություն է խնդրել Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության համար:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44