Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանy միասնության կոչ է ուղղել.
«Սիրելի հայրենակիցներ
Ազգային մեր կյանքում տեղ գտած դժվարությունները, Արցախի շարունակվող շրջափակումը և անվտանգային լուրջ մարտահրավերները խաթարել են մեր ներքին խաղաղությունը և մեր երկրի բնականոն կյանքը։ Աստվածաշնչյան սրբազան պատմությունը և մեր պատմությունը հստակ ցույց են տալիս, որ ցանկացած ազգ կամ երկիր ընկնում է փորձությունների մեջ համընդհանուր սխալների և մեղքի պատճառով։ Ուստի այսօր մեզ ոչինչ չպիտի տա մեղավորների փնտրտուքը, որը ցավոք սրտի մարդկանց «ամենասիրելի զբաղմունքն» է, քանի որ այս իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս մեր տեղում և մեր չափով։
Հարափոփոխ այս օրերին, երբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պետք է ընտրի նոր նախագահ, մենք պետք է կարողանանք իմաստությամբ և խոհեմությամբ արձագանքել ամեն իրավիճակի։ Բնական է, որ Արցախի ապագայի հանդեպ կլինեն տարբեր մոտեցումներ և ճանապարհային տարբեր քարտեզներ, բայց անբնական կլինի, եթե այդ մոտեցումները առիթ դառնան ներքին երկպառակությունների և լարվածության մթնոլորտի ձևավորման։
Ամենայն հարգանքով ու սիրով Արցախում կարևոր դերակատարություն ունեցող բոլոր անձանց և քաղաքական ուժերի հանդեպ, որպես Արցախի թեմի առաջնորդ, խնդրում և կոչ ենք անում բոլորին, որպեսզի այս փխրուն իրավիճակում գործեն կատարյալ իմաստությամբ և առանց ավելորդ հուզականության, որպեսզի թույլ չտրվեն նոր բաժանումներ և բևեռացումներ բազմաչարչար մեր ժողովրդի մեջ։ Սուրբ Ներսես Շնորհալին լավագույն կերպով տալիս է համերաշխության բանաձևը. «Միություն կարևոր հարցերում, ազատություն երկրորդական հարցերում, Սեր ամեն ինչում»։
Ուստի սիրելի Արցախցիներ, ամեն ինչից առավել, իրար հանդեպ լցվեք սիրով և եղբայրության զգացումներով, որովհետև ամենաարդյունավետ «ճանապարհային քարտեզը» Աստծո առաջ մաքուր խիղճ, իսկ մեր հայրենակիցների հանդեպ սեր և հոգատարություն ունենալու մեջ է թաքնված»։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55