ARM | RUS |

Հանձնվողը չի կարող օրակարգ թելադրել. Իշխան Սաղաթելյան

10.09.23 | 21:34

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը գրել է.

«Հանձնվողը չի կարող օրակարգ թելադրել. Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովրդին այսօր առաջարկվում է երկու ճանապարհ: Առաջինը գործող իշխանության զիջումների ճանապարհն է։ Զիջել մի մասը՝ մնացածը պահելու համար: Բավարարել թշնամու պահանջները՝ զիջել մինչև ինչ-որ կետ, կնքել պայմանագիր և դրանով երաշխավորել անվտանգություն կամ բացել, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը»։ Սա իշխանության ձևակերպված առաջարկն է մեր ժողովրդին, որն ամեն օր քարոզվում է պետական ռեսուրսներով, իշխող ուժի քարոզիչների շուրթերով։ Միջանկյալ հիշեցնենք երկու աբսուրդ: Առաջին. իշխանությունն ինքն է ամենաբարձր մակարդակով խոստովանում, որ չի կարող մատնանշել թե որտեղ է վերոնշյալ «զիջման կետը» թե՛ աշխարհագրական, թե՛ ժամանակային իմաստով: Ավելի պարզ՝ իշխանությունը չգիտի, թե մինչև որտեղ և որքան է հայ ժողովուրդը զիջելու, որպես «խաղաղության դարաշրջանի» նախապայման: Երկրորդ. կրկին իշխանության խոստովանությամբ՝ որևէ երաշխիք չկա, որ այդ զիջումներից հետո կնքված ինչ-որ պայմանագիր կերաշխավորի մատնանշված «խաղաղության դարաշրջանը»: Այսպիսով՝ մեզ առաջարկում են խաղաղությունը դարձնել նպատակ, առանց անվտանգության երաշխիքի։ Ցավոք, զիջելու և խաղաղության հասնելու իշխանության բանաձևը հասարակության ինչ-որ հատվածի մոտ ընկալում ունի, քանի որ իշխանությունները քարոզում են այլ ելք չկա: Մարդիկ մտածում են` եթե ինչ-որ բան փոխել չենք կարող, գոնե խուսափենք նոր մարդկային կորուստներից։ Բայց փաստն այն է, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի մատուցած խաղաղության օրակարգը բազմիցս ձախողվել է: Արդյունքը՝ կորցրած երեք տարի է, օր օրի ավելի մոտեցող պատերազմ: Դատեք ինքներդ։ Հանուն կեղծ խաղաղության դարաշրջանի, անզորության քարոզով ՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո թշնամուն զիջեցին Քարվաճառը, թշնամին չկանգնեց և Քարվաճառից հարձակվեց Վարդենիսի ու Ջերմուկի վրա։ «Բանավոր ըմբռնումներ» գործարքի արդյունքում նոյեմբերի 9-ից հետո հանձնվեցին Սյունիքի անառիկ դիրքերը, և թշնամին ՝ գրավեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները, օրը ցերեկով կրակելով՝ վերահսկում է Կապանի օդակայանը: Զիջեցին Բերձորի շրջանը (Լաչին)՝ թշնամին հասավ Տեղ գյուղ, ի վերջո՝ հայտարարեցին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, թշնամին փակեց Հայաստանը Արցախին կապող «Լաչինի միջանցքը»՝ արդեն 9 ամիս պատանդ պահելով արցախահայությանը։ Այժմ Ադրբեջանն ուղիղ միջամտում է ՀՀ ներքին գործերին, խոչընդոտում մեր երկրի տարածքում հանքերի շահագործումը, կրակում կառուցվող գործարանի վրա։ Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ չկա կարմիր գիծ, որտեղ Ալիևը կանգ է առնելու։Ակնհայտ է, որ Արցախը Թուրքիայի և Ադրբեջանի համար ընդամենը պլացդարմ է Հայաստանի վրա հարձակման, հայոց պետականության կործանման ու հայ ժողովրդի իսպառ բնաջնջման համար։ Հետևաբար, օրվա իշխանության առաջարկը սնանկ է, սպառված և կործանարար։ Կա երկրորդ ճանապարհը, որն առաջարկում են ազգային-պետականամետ ուժերը. հրաժարվել նոր զիջումներից, կենտրոնանալ երկրի անվտանգության ապահովման, պաշտպանունակության բարձրացման վրա, ինչ էլ թշնամուն զսպելու ամենարդյունավետ միջոցն է։ Այսինքն` ոչ թե հանձնվել, այլ համախմբել հայ ժողովրդի ուժերը, պայքարել, երբեք չգնալ այնպիսի կեսական զիջումների, որոնք անդառնալի կլինեն մեր հետագա գոյության, անվտանգության և զարգացման համար։ Հանձնվելու կողմնակիցները մեզ հակադարձում են, որ դա հնարավոր չէ, մենք թույլ ենք, ռեսուրս չունենք, պայքարի ճանապարհը արկածախնդրություն է, դա կբերի նոր պատերազմի և կկորցնենք ամեն ինչ: Սա ևս սնանկ թեզ է, դրա արդյունքը այսօրվա վիճակն է: Իրականում մենք լայնածավալ պատերազմից կարող ենք խուսափել մի դեպքում միայն, եթե Ադրբեջանը հասկանա, որ նոր պատերազմի ժամանակ մեծ գին է վճարելու: Հետևաբար՝ պատերազմը և կորուստները կանխելու միակ ճանապարհը դրան պատրաստ լինելն է։ Իսկ ի՞նչ է անում իշխանության ղեկին հայտնված խմբակը. պետական ողջ քարոզչամեքենայով ժողովրդի մեջ սերմանում է վախ, հուսահատություն, պառակտում: Կարճ ասած՝ այն, ինչ պետք է անի թշնամի պետությունը մարտից առաջ հակառակորդ երկրում։ Մեր երկրում այլևս չպետք է լինի բանավեճ՝ հանձնվե՞լ, թե՞ պայքարել: Պետք է խոսել միայն պայքարին նպաստելու մասին։ Մենք պետք է խոսենք այն հայրենակիցների հետ, ովքեր հանձնվելու կողմնակից են (իշխանության մասին չի խոսքը, այլ մոլորված քաղաքացիների): Մենք պետք է փրկենք առաջին հերթին իրենց: Այդ մարդկանց մի մասի մոտ խաղաղ ապրելու ձգտումն է, մյուս մասի մոտ՝ ցածր գիտակցության ու իշխանական քարոզչական վիշապի երախում հայտնվելու արդյունք: Մեր այն քաղաքացիներին, ովքեր ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք բիզնեսմեն ենք, մտավորական կամ սպորտսմեն, պետք է հիշեցնել փաստերով, որ Արևմտյան Հայաստանում մենք ունեինք ավելի մեծ կարողոթյուններով մեծահարուստ հայեր: Նրանց ունեցվածքը իրենց ժառանգները չկարողացան վայելել, մնաց թուրքին, իսկ մտավորականներին գլխատեցին: Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք փրկության մեկ ճանապարհ, դա համազգային կոնսենսուսն ու համախմբումն է պայքարի օրակարգի (չհանձնվելու գաղափարի) շուրջ՝ ի պաշտպանություն մեր ինքնության, մեր հայրենիքի, պետականության։ Հայ ժողովուրդը պետք է մերժի օրվա իշխանության հանձնվելու քաղաքականությունը և որոշի, որ տեր է իր հայրենիքին , պատրաստ է պայքարել։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր հայ պետք է զենք վերցնի, գնա սահման. ամեն մեկը իր տեղում, իր կարողություններով պետք է նպաստի հայրենիքի պաշտպանությանը՝ ուսուցչից մինչև գործարար, շինարարից մինչև գիտնական, մտավորականից մինչև ուսանող:Ամեն մեկը և բոլորն իրենց տեղում իրենց լուման պետք է դնեն այս գործին։ Մենք և՛ երկրի ներսում, և՛ արտաքին ճակատում ունենք չօգտագործված հնարավորություններ, որոնք էլ հենց ստեղծված իրավիճակի մեջ բեկում մտցնելու գրվականն են։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը 3 շաբաթվա ընթացքում շուրջ 200 միլիոն դոլար գումար հավաքվեց, 100-ավոր տոննա բեռներ եկան Հայաստան, առաջին 20 օրվա ընթացքում մարդիկ հերթ էին կանգնում սահման մեկնելու համար, աշխարհի 30-ից ավելի մայրաքաղաքներում Արցախի դրոշներով բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում, իսկ հիմա` դատարկություն, հիասթափություն: Ինչու՞, որովհետև պայքար չկա, հանձնվելու շուրջ համախմբում չի լինում, համախմբվում են հանունի, պայքարի, հաղթանակի շուրջ։ Սա միայն մեկ, փոքր օրինակ է այն բանի, թե ինչի է ընդունակ մեկ գաղափարի շուրջ միավորված և կազմակերպված ազգը։ Այլ հարց, որ այդ ամբողջ ռեսուրսը գործող իշխանությունը մսխեց կամ օգտոգործեց սեփական նպատակների համար։ Սակայն այս օրինակով մենք տեսնում ենք հայկական աշխարհում առկա, սակայն չօգտագործված, ավելին՝ իշխանության կողմից դիտավորությամբ ոչնչացվող ներուժը։ Երբ խոսում ենք չհանձնվելու և պայքարը շարունակելու տրամաբանության մասին, մենք պետք է գիտակցենք, որ աշխատանք ունենք իրականացնելու 3 հիմնական ուղղությամբ. 1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնամբ կենսական զիջումներ ենթադրող որևէ փաստաթղթի ստորագրումը և վավերացումը բացառող համազգային դիմադրության ճակատի ձևավորում, 2. արտաքին թշնամու դեմ պաշտպանության կազմակերպման նպատակով երկրի պաշտպանունակության բարձրացում, 3. ձևավորել կենսական զիջումները բացառող քաղաքականության սպասարկմանն ուղղված արտաքին քաղաքական զորակցության ճակատ: Բայց նախևառաջ, կրկնում եմ, պետք է համազգային կոնսենսուս հանձնվելու օրակարգի մերժման շուրջ։ Մեր երկրում «հանձնվե՞լ, թե՞ պայքարել» բանավեճը պետք է արագորեն փոխակերպվի պայքարի ձևերի քննարկման օրակարգի։ Հետևաբար՝ ինքնությունը պահպանելու , պետություն ունենալու գիտակցությունը մեզ ստիպում է օր առաջ մերժել այս իշխանություններին և նրանց հանձնվելու օրակարգը, ձևավորել նոր ու ազգային իշխանություն, ով կհամախմբի մեր ժողովրդին, կվերականգնի պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգը,սթափ իրատեսական քայլեր կձեռնարկի՝ բերելով արժանապատիվ խաղաղություն: Այս ողջ ընթացքի որոշիչ գործոնը լինելու է հայ ժողովուրդը։ Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայության ճակատագիրը որոշվելու է Հայաստանի փողոցներում և հրապարակներում, որտեղ մեր խնդիրները լուծելու համար ազգային ուժերին անհրաժեշտ է հայ մարդկանց անվերապահ աջակցությունը։ Հայաստանի փողոցներում և հրապարակներում պետք է ձևավորվի իշխանությունների համար անհաղթահարելի Դիմադրությունը, որը նոր իրավիճակ և հնարավորություններ կբացի մեր խնդիրների լուծման համար։ Հայաստանի ազգային ուժերի ամենակարևոր ռեսուրսը հայ մարդն է, ով իր վճռականությամբ և տոկունությամբ ունակ է բեկելու պետականակործան այս ընթացքը։ Սա հեշտ ճանապարհ չէ։ Այս ճանապարհը լի է խութերով, սակայն եթե մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականություն, պետք է անցնենք այս ճանապարհով:Վստահ եմ ՝ անցնելու ենք»։


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47