Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Աֆղանստանի (օգտատերերի 3,7%), Թուրքմենստանի (3,6%) և Տաջիկստանի (3,2%) համակարգիչների օգտատերերը, ապա մեկ տարի առաջ այդ ցանկը գլխավորում էին նույն երեք երկրները, բայց միայն Թուրքմենստանը (4,8%) առաջին տեղում էր, Աֆղանստանը (4,3%)՝ երկրորդում, իսկ Տաջիկստանը (3,8%) եզրափակում էր եռյակը։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տվյալներով՝ 2023-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրիչների 15 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 1917 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույն քանակի ընտանիքների և 2355 նոր մոդիֆիկացիայի դիմաց։ Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին «Կասպերսկի» ընկերության պրոդուկտներն ու տեխնոլոգիաները ծածկագրիչների գրոհներից պաշտպանել են 57 612 օգտատիրոջ, իսկ անցյալ տարվա նույն ամիսներին՝ 74 377:
Երկրների եռյակը, որոնք ամենաշատն են ենթարկվել ծածկագրիչների գրոհների, մնացել է անփոփոխ. ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին Բանգլադեշը (1,38%) առաջինն էր, Հարավային Կորեան (1,25%) ՝ երկրորդը, իսկ Եմենը (1,18%)՝ երրորդը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Բանգլադեշը (1,81%) նույնպես առաջինն էր, բայց Եմենը (1,24%) երկրորդն էր, իսկ Հարավային Կորեան (1,11%)՝ երրորդը:
Ընկերության փորձագետները գրանցել են նաև թաքնված կրիպտոմայներների ակտիվության անկում։ Այսպես, ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին հայտնաբերվել է մայներների ընդամենը 2184 նոր մոդիֆիկացիա՝ մեկ տարի առաջվա 40 788-ի դիմաց, ինչպես նաև 384 063 եզակի օգտատերերի համակարգիչների վրա մայներների օգտագործմամբ գրոհներ՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի 454 385 եզակի օգտատերերի դիմաց։ 2023-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախված օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը եղել է Տաջիկստանում (3,06%), Ղազախստանում (2,14%) և Ղրղըզստանում (1,97%), իսկ մեկ տարի առաջ՝ Ռուանդայում (2,94%), Եթովպիայում (2,67%) և Տաջիկստանում (2,35%)։
Անկում է նկատվում նաև ինտերնետի միջոցով գրոհող (վեբ-գրոհներ) չարագործների գործունեության մեջ. Այս տարվա ապրիլ-հունիսին ինտերնետի միջոցով գրոհների ամենաշատը ենթարկվել են Հունաստանում (13,65%), Թուրքիայում (13,62%) և Թայվանում (13,02%) գտնվող օգտատերերը, իսկ մեկ տարի առաջ Թայվանը (26,07%) առաջին տեղում էր, որին հետևում էր Հոնգկոնգը (14,60%), իսկ Ալժիրը (14,40%) երրորդ տեղում էր:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47