Դուք նամակ եք ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Մյուսների հետ հեռախոսազրույց եք ունեցել, իսկ Պուտինին նամակ եք ուղարկել։ Արդյո՞ք արդյունավետ միջոց է հեռախոսազանգը նամակով փոխարինելը։ Ես տեսա, որ վերջին Ձեր վերջին եռախոսազանգը Պուտինի հետ եղել է հուլիսի 5-ին։ Ասում եք՝ դրանից հետո իրավիճակ չի փոխվել, բայց սահմանին իրավիճակն ավելի սրվել է, սահմանին կան կուտակումներ»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Պատգամավորը նաև Փաշինյանից հետաքրքվեց․ «Այստեղ ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում և այսօր Զախարովան անդրադարձավ տեղեկություններին, որ ՀՀ իշխանությունները մտահոգություն ունեն, թե Ռուսաստանը կարող է հեղափոխություն կազմակերպել ՀՀ-ում. Դուք նման մտահոգություն ունե՞ք»։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հարցում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով, որն ասաց, որ ՀՀ-ի հետ հարաբերություններում խնդիրներ չկան և ինձ հետ հարաբերություններում՝ նույնպես։ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո ես 7-8 հեռախոսազանգ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ։ Մյուս գործընկերների հետ կամ ոչ մի զրույց չեմ ունեցել կամ ավելի պակաս եմ ունեցել»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է «վագներականներին», ապա Փաշինյանն ասաց, որ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում տեղ գտած հրապարակումներին․ «Որքանով տեղյակ եմ նման հրապարակում եղել է Տելեգրամում և ԱԱԾ-ն ստուգում է այդ տեղեկատվությունը։ Ինչ վերաբերում է մտավախությանը, թե Ռուսաստանը հեղափոխություն կարող է անել, ապա ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն հայ ժողովուրդը»։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55