Փաստ» օրաթերթը գրում է.. «Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Վաղը կլինի քարոզչության վերջին օրը: Ըստ այդմ, արդեն իսկ կարելի է որոշակի ամփոփումներ կատարել՝ կապված քաղաքական ուժերի կազմակերպած արշավի հետ: Գրեթե բոլոր 14 ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, իրենց տեսլականը՝ Երևանի կառավարման ու զարգացման հետ կապված, այդ թվում՝ որոշակի նախագծերի տեսքով: Ուշագրավ է, որ այս անգամ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ընտրողների դատին հանձնվեց միանգամից մի քանի մեգանախագիծ, ընդ որում՝ բոլորի հեղինակը «Ապրելու երկիր» կուսակցությունն է:
Ի մասնավորի, Մանե Թանդիլյանի գլխավորած ուժը ներկայացրել է, ոչ ավել, ոչ պակաս, ութ խոշոր նախագիծ՝ ճոպանուղի, Երիտասարդական պալատի վերակառուցում, «Էրեբունի» թանգարանի վերակառուցում, «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով, «Երևան-բուլվարի», «Կասկադ-Մոնումենտի», Ֆրանսիայի հրապարակում հանրային այգու, Երևանի փոքր կենտրոնը շրջանցող ճանապարհային օղակի կառուցում: Թե որքանով են իրատեսական այս նախագծերը, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս ընտրությունների բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ, ըստ փորձագետների, որևէ ուժի չի հաջողվի ստանալ 50 տոկոս պլյուս մեկ ձայն:
Ըստ այդմ, ոչ իշխանական առաջատար ուժերի միջև համագործակցության ու իշխանափոխություն իրականացնելու օրակարգ կարող է ձևավորվել, որը հիմնական ուժերը չեն բացառել: Ընդ որում, կան տեղեկություններ, որ այդ ուղղությամբ որոշակի ներքին բանակցություններ ընթանում են: Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «պլան Բ» է մտածել՝ որպես հետընտրական քարոզչական հնար՝ հնարավոր պարտությունը որպես առավելություն ներկայացնելու համար, այն է՝ «մենք ժողովրդավարական երկիր ենք կառուցում, նույնիսկ պարտվեցինք, ինչը նախկինում հնարավոր չէր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17