«Դիտորդական առաքելության ընթացքում հավաքագրվող փաստերը հիմք են հանդիսանալու վիճարկելու բոլոր պատկան մարմինների անգործությունը, որոնք ի պաշտոնե ունեն վերահսկողության գործառույթներ»,-ՀայաՔվեի հրավիրած ասուլիսում հայտնեց Մենուա Սողոմոնյանը՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետերի թեկնածուների քարոզարշավների դիտարկումները:
Ավետիք Չալաբյանն էլ հայտնեց, որ դիտորդական առաքելությունը չի կարող ընտրությունների արդյունքները բողոքարկել, նա միայն կարող է իր հավաքագրած տվյալները ներկայացնել ԿԸՀ-ին , իսկ եթե այդ տվյալները նաև առևերևույթ հանցագործությունների տարրեր են պարունակում, ապա կարող են դիմել դատախազությանը և հաղորդում տալ հանցագործության մասին: «Բոլոր այն փաստերը, որոնք մեզ հայտնի կդառնան և կարող են հանդիսանալ հիմք քրեական վարույթի համար, կներկայացվեն ոչ միայն ԿԸՀ, այլև դատախազություն»,- հավելեց Չալաբյանը:
Մենուա Սողոմոնյանն ասաց, որ խախտումներ կան ընտրապայքարին մասնակցող բոլոր թեկնածուների քարոզչական գործընթացներում, բայց իրենց խնդիրն է ի ցույց դնել ընտրապայքարի այն անհավասարությունը, որն այսօր գոյություն ունի և բերեց «Հանրային ձայն»-ի պաստառների օրինակը, որոնցում ՔՊ-ի պաստառների օրինակով, նույնպես չկան օրենքով պահանջվող համապատասխան նշումները: «Դիտորդական առաքելության նպատակը գործող իշխանությունների կոռուպցիոն սխեմաների և վարչական ռեսուրսի գործադրման արդյունքում առկա իրավիճակն ի ցույց դնելն է և դրա հիման վրա քաղաքացիներին կոչ անել՝ աջակցել թե՛ ընտրախախտումների հայտնաբերմանը, թե՛ առավել ակտիվ մասնակցության դրդել»,-հայտարարեց Սողոմոնյանը և հավելեց. «Այս իշխնության թույլ կետերից մեկը հանրային հնչեղություն ստացող հարցերն են: Լինում է այնպես, որ հանրային հնչեղությունը երբ որ դուրս է գալիս իրենց կանխատեսածից, իրենք ստիպված իրենց ոճի մեջ մեղավորներ փնտրելու, ինչ-որ մեկի վրա բարդելու մտածողությունից ելնելով, ինչ-որ գործընթացներ են նախաձեռնում: Հետևապաես, պետք է անել այնպես, որ գործընթաց սկսելու պահանջն ստանա հանրային հնչեղություն»: Լրացնելով գործընկերոջը՝ Չալաբյանը հայտնեց, որ վարչական ռեսուրսի անհամաչափ կիրառելու հնարավորություն ունի ընդամենը մեկ քաղաքական ուժ, որը վերահսկում է Երևանի քղաքապետարանը, ԱԺ-ն, Կառավարությունը, նախագահի ինստիտուտը, Դատախազությունը:
«Քերական օրենսգրքի 236-րդ հոդվածով մարդուն պարտադրաբար հանրահավաքի տանելը քրեորեն պատժելի է»,-ասաց նա և հավելեց, որ այդ իրավունքից անտեղյակ մարդիկ չգիտեն, որ կարող են հակադրվել այդ վիճակին:
Ամբողջությամբ` Panorama.am-ում
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55