«Իրավապահներին հաղորդում ենք ներկայացրել դեպքով, երբ առցանց գովզդային ընկերությունը մեկ ժամը 1000 դրամ դրույքաչափով աշխատանքի է հրավիրել երիտասարդ աղջիկների, որպեսզի վերջիններս մասնակցեն հավաքներին»,-հայտնեց «Ականատես» դիտորդական առաքելության իրավաբան Դավիթ Գյուրջյանը և պարզաբանեց, որ նյութապես շահագրգռելով հավաքին մասնակից հավաքագրելը քրեորեն պատժելի արարք է գնահատվում:
Իրավաբանը տեղեկացրեց, որ ծանոթ են այդ դեպքով ՔՊ-ի հակադարձումներին, բայց այդ գործողություններում միևնույնն է կան քրեորեն պատժելի արարքներ, առավել ևս, որ կան փաստեր՝ այդ հանրահավաքներին անձանց խումբը ժամավճարով թռուցիկներ է բաժանել՝ նույն ՔՊ-ի շապիկները հագած:
Գյուրջյանը հայտնեց,որ իրավապահներին հաղորդում է ուղղարկվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության բաժանված նվեր-քարտերի դեպքով:
«Նման ահազանգ ենք ունեցել և ստացել այդպիսի մի քարտ: Դրա հետքերով դիտորդական առաքելությունը գնցել և ճշգրտող զանգ է կատարել, որպեսզի կուսկցության ներկայացուցչից պարզի, թե ինչ է ենթդրում այդ նվեր-քարտը, արդյոք որևէ նվեր կամ նյութական բարիք սպասվում է, որին դրական պատասխան է եղել: Պարազպես չի պարզաբանվել, թե կոնկրետ ինչ նվերի մասին է խոսքը, բայց հավաստիացվել է, որ նման նվեր կլինի ընտրություններից հետո»,- հայտարարեց Գյուրջյանը՝ չբացառելով, որ հետագայում կարող է հակափաստարկներ բերեն, թե դրանք սիմվոլիկ բնույթ են կրում:
Նա հայտնեց, որ այդ դեպքով էլ ընտրակաշառքի կամ արգելված բարեգործության մասին կարող է խոսք գնալ:
Գյուջյանը նաև տեղեկացրեց, որ մեկ հաղորդում էլ եղել է ՔՊ-ի կողմնակիցների կողմից «Ականատես» դիտորդական առաքելության լուսանկարչին չարգելված վայրում լուսանկարելուն խոչընդոտելու փստով, երբ նույնիսկ վերջինիս բեյջն են վերցրել:
«Այս ընթացքում դրսևորվել է ՔՊ-ի համակիրների ագրեսիվությունը, երբ Ավանում տեղի ունեցած երթի ժամանակ, բնակիչներից մեկը դուրս գալով շքամուտքից, բղավել էր որոշակի վիրավորական արտահայտություն վարչապետի հանդեպ և իրեն բռնության էին ենթարկել, հարվածներ էին հասցրել: Դրանից հետո, իհարկե , համակիրներին մոտեցել են ոստիկանները և իրենք հեռացել էին այդտեղից»,-հավելեց «Ականատես»-ի երկարաժամկետ դիտորդների համակարգող Լևոն Չուկակլյանը՝ ընդգծելով ՔՊ-ի համակիրների անհանդուրժողականությունը իրենց ուղղված քննդատությանը:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01