Խախտումների եւ խնդիրների մի քանի տեսակ կարող ենք առանձնացնել. Մեկը տեխնիկական պատճառների հետեւանքով առաջացող խնդիրնեն են, որոնցից նշանակալի է ծրարների եզրային հատվածները իրար սոսնձված լինելու պատճառով դժվար է լինում քվեաթերթիկը ուղիղ տեղավորել ծրարում, որ ելուստը դուրս լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը:
«Դրա պատճառով խնդիրներ կառաջանան ձայների հաշվարկման ընթացքում, որովհետեւ հանձնաժողովների որոշ նախագահներ քաղաքացիներին ասում են՝ կարող եք ծալել քվեաթերթիկը, ինչը արգելված է: Այսինքն դրանք հնարավոր է համարվեն անվավեր քվեաթերթիկներ:
Տեխնիկական խնդիրներից է նաեւ տեսախցիկների կողմից գործողությունների արձանագրման ուշացումը: Այսինքն տեսախցիկը ֆիքսում է գործողությունից 15-40 վայրկյան հետո: Մեր դիտորդները արձանագրում են նաեւ տեսախցիկների կադրերի կորուստներ: Դա կարող է խնդրահարույց լինել ձայների հաշվարկի ժամանակ»,-ասաց ն:
Սողոմոնյանի խոսքով, երկրորդ խումբ խնդիրները կապված են տեղամասերից դուրս տարբեր «գործունյա» մարդկանց գործունեության հետ. «Ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, որ վստահված անձինք, հիմնականում ՔՊ-ից, տեղամասում չեն մնում, ավելի շատ բակային հատվածում են անցկացնում, դիմավորում ու ճանապարհում են մարդկանց դիմավորելով, պաչելով, խոսելով, անընդհատ զանգեր կատարելով:
Ունենք ագրեսիվ հանձնաժողովի նախագահներ կամ անդամներ, որոնք դիտորդների գործողություններին շատ ագրեսիվ են արձագանքում, ասում են՝ ինչու ես նկարում:
Կան տեղամասեր, որտեղ պատշաճ պայմաններ ստեղծված չեն, օրինակ, դիտորդների համար նախատեսված տարածքը նիշայի մեջ է եւ նրանք չեն կարողանում պատշաճ դիտարկում իրականացնել:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55