ՀՀ վիճակագրական կոմիտեի և ԿԲ-ի հրապարակած վերջին տվյալներով 2023թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը Հայաստանում շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է -0 2%:
12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 0,4%: Սակայն Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում ԿԲ-ի անցկացրած և սեպտեմբերի 18-ին հարպարակած հետազոտության արդյունքները տրամագծորեն հակառակի մասին են փաստում: Անցկացված հարցման հիմնական նպատակն է եղել գնահատել ՀՀ տնային տնտեսությունների գնաճի երրորդ եռամսյակի ընթացիկ մակարդակի ընկալումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Հարցման արդյունքներից պարզվում է, որ տնային տնտեսությունների միայն 16,4%-ն է զգացել, որ գները նվազել են, դրա փոխարեն 30,2%-ը համարում է, որ գներն աճել են շատ բարձր տեմպերով,16,7%-ը հայտնել է բարձր տեմպերով աճի մասին, իսկ 22,4%-ը կարծում է, որ ցածր տեմպերով է աճել և միայն12,8 %-ը գների մեջ փոփոխություն չի տեսել: Ստացվում է, որ ՀՀ տնային տնտեսությունների 69%-ը հիմնականում արձանագրել է գների բարձր աճ, ինչը նշանակում է, որ ընտանիքները ոչ միայն գնանկում չեն զգացել, այլ արձանագրել են բարձր գնաճ: Հատկանշական է, որ առաջին և երկրորդ եռամսյակների հարցումների տվյալներով ՀՀ տնային տնտեսությունների համապատասխանաբար 90% և 74% է արձանագրել գների՝ հիմնականում բարձր աճ: Հետազոտությունն իրականացվել է եռամսյակային պարբերականությամբ հեռախոսային հարցազրույցների միջոցով: Ընտրանքը ձևավորվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան` հիմնականում որակական բնույթի հարցերից կազմված հարցաթերթով: Ընտրանքային հետազոտությունն իրականացվում են յուրաքանչյուր եռամսյակի երկրորդ ամսվա ընթացքում: Հետազոտությունն իրականացվել է 1200 տնային տնտեսության շրջանում. Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներից պատահականության սկզբունքով ընտրված տնային տնտեսությունների շրջանում:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03