«Քանի որ Ադրբեջանի վերաբերմունքը հայ գերիների հանդեպ (սպանություններ, գնդակահարություններ) արդեն հայտնի է և տեսագրություններով վավերացված, մյուս կողմից էլ Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին՝ խախտելով 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապա հիմա Ադրբեջանը փորձում է իր հանցագործությունները կոծկել՝ իր իսկ հանցագործություններում մեղադրելով հայկական կողմին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պետական անվտանգության պետի հայտարարություններին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը, ելույթ ունենալով «Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմանն ուղղված ազգային և միջազգային ջանքերի ավելացում» թեմայով միջազգային համաժողովում, ասել է.
«Ապացուցված է, որ անհայտ կորած ադրբեջանցի զինվորականների մեծ մասը չի զոհվել մարտի դաշտում, այլ դաժանությամբ սպանվել է ռազմագերիների ճամբարներում»։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Ադրբեջանն ունեցել է 3 890 անհետ կորած, որից 3171-ը զինծառայող։ Նագիևի խոսքով, ևս վեց անհետ կորած Ադրբեջանն ունեցել է 44 օրյա պատերազմի ժամանակ։ Կարեն Վրթանեսյանն ընդգծում է, որ առաջին պատերազմի թեմաներով գործեր են կարում Հայաստանում (ներառյալ Արցախում) ազգային ուժերի ներկայացուցիչների դեմ, այն հույսով, որ կկարողանան ինչ-որ պահի դրանք օգտագործել Արցախում մարդկանց ձերբակալելու համար կամ երրորդ երկրներին այս կամ այն անձին արտահանձնելու պահանջներ ներկայացնելու համար։ «Եթե Հայաստանում ունենայինք հայկական իշխանություն, այլ ոչ թե Բաքվի և Անկարայի շահերը սպասարկող խմբակ (իր էությամբ՝ օկուպացիոն վարչակարգ), ապա Ադրբեջանի այս գործողությունները կլինեին զուտ թոզ փչոցի ներքին լսարանի համար։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն ակտիվ սպասարկում է Ադրբեջանի շահերը, չենք կարող բացառել, որ Ադրբեջանի այս գործողությունները սպառնալիք են հայերի համար»,-ասաց փորձագետը։
Աղբյուր` Panorama.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47