Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
Նա ուղիղ եթերում նշել է. «Գաղտնիք չէ, որ իշխանությունները երեկ պարտություն են կրել: Երեւանի ավագանու 65 մանդատներից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ եւ ընդդիմադիր 4 ուժերը միասին ունեն 41 մանդատ»: Ինչպե՞ս կարող ենք շարժվել առաջ:
Քանի որ մեր թիմը մշտապես գործել է բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել է, այժմ այդպես էլ ուզում ենք անել: Քիչ առաջ տեղի ունեցավ մեր նորաստեղծ ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց, որն ուզում եմ հրապարակայնացնել բոլորի համար:
Եվ այսպես մեր առաջարկը. Քանի որ այս 4 ուժերն ունեն քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ, մեր առաջարկը հետեւյալն է. եւ քանի որ մեր ուժը այս 4-ից առաջին տեղն է գրավել, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է, եւ մնացած 3 քաղաքական ուժերը առանց որեւէ կոալիցիաներ կազմելու, առանց որեւէ ստվերային պայմանավորվածությունների եւ նախապայմանների գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար:
Իսկ ինչու, որովհետեւ մենք ունենք քաղաքական ու գաղափարական տարաձայնություններ: Սա շատ ազնիվ կլինի թե մեր ընտրողների նկատմամբ, թե մեկս մեր նկատմամբ: Ոչ մեկս իր սկզբունքներից դուրս չի գա եւ գլխավոր նպատակը, այն է՝ ՔՊ-ին զրկել իշխանությունից, կարող ենք ի կատար ածել:
Այսինքն եթե ես զբաղեցնում եմ քաղաքապետի պաշտոնը, մեր քաղաքական ուժը ստանում է քաղաքային իշխանությունը եւ սկսում ենք աշխատել: Մնացած ուժերը դառնում են ընդդիմություն եւ մենք իրականացնում ենք այդ աշխատանքը»:
23:19
23:02
22:33
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42