«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են բոլորին։ Սակայն ոչ պակաս հետաքրքիր է, թե մասնակից ուժերից որ մեկը որ համայնքում է առավել շատ քվե ստացել։ Ներկայացնենք ավագանու կազմ անցած 5 ուժերի տվյալները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ամենամեծ աջակցությունը տվել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ համապատասխանաբար 46,9 և 46,4 տոկոս։ Էրեբունիում ՔՊ-ն ստացել է 37,1 տոկոս։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն ամենաքիչ քվեն ստացել է Արաբկիրում՝ 25,5 տոկոս։ Համեմատաբար ցածր են եղել տոկոսները նաև Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը լավագույն արդյունք ունեցել է Նոր Նորքում՝ 20 տոկոս։
Հայկ Մարությանի գլխավորած ցուցակը 19,8 տոկոս ստացել է Ավանում, 19,7 տոկոս՝ Մալաթիա-Սեբաստիայում։ «Մայր Հայաստան» դաշինքը ևս ամենամեծ տոկոսները ստացել է Արաբկիր վարչական շրջանում՝ 19,7։ Երկրորդ «հաջողակ» տարածքը Անդրանիկ Թևանյանի գլխավորած ուժի համար եղել է Կենտրոնը՝ 19,1 տոկոս, երրորդը՝ Ավանը՝ 17,7 տոկոս։ «Հանրապետություն» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Արտակ Զեյնալ յանը, 0,1 տոկոսային կետի տարբերությամբ ամենամեծ վստահություն տվել են Դավթաշեն, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ համապատասխանաբար, 11,8-11,7-11,6 տոկոս։
Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը լավագույն արդյունք է ունեցել Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում՝ 10,6 տոկոս։ Հաջորդը Շենգավիթ համայնքն է՝ 10,1 տոկոս։ Ի դեպ, հավելենք, որ ՔՊ-ից բացի մյուս չորս ուժերը վատագույն արդյունք ունեցել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33