«Շատ մարդիկ քննադատում են Արցախի իշխանություններին Եվլախում այսօր բանակցող փաստաթղթի համար, բայց ոչ մեկը նման իրավունք չունի, քանի որ Հայաստանի իշխանությունները Արցախին թողել են միայնակ»,-Եռաբլուրում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա հայտնեց, որ բանակցությունների ժամանակ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այնտեղ մնացած հայ ժողովրդի ճակատագիրը որոշվի և կարծիք հայտնեց, որ արցախցիների մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել Հայաստան, բայց մի մասն էլ չի լքի իր պատմական հայրենիքը:
Օհանյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ցուցակ է ներկայացրել Արցախի պատմության ընթացքում արժանիքներ ունեցած անձանց հանձնելու վերաբերյալ:
«Այսօր սեպտեմբերի 21-ն է, այսօր մենք պետք է տոնեինք մեր անկախության տոնը, ամեն ինչ պետք է անել, որ հայ ժողովուրդն իր անկախությունը պահպանի»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ այդ օրն այցելում են Եռաբլուր և այլ պանթեոններ, որովհետև նրանք են կերտել Հայաստանի անկախությունը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար հայտարարեց, որ գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով հայ ժոժղովուրդը հայտնվել է այս վիճակում, իսկ վարվող խաղաղության թեզը խաբկանք է հայ ժողովրդի համար, որը վարում է թուրք-ադրբեջանական տանդեմը, քանի որ նրանց նպատակը ոչ միայն Արցախն է, այլ նաև Հայաստնաը, այստեղով ճանապարհներ ունենալը:
«Այդ խաբկանքին կուլ է գնացել Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության շնորհիվ նաև հանձնել է Արցախը: Մարդ ինչքան պետք է հեռու լինի դիվանագիտություններից, երբ հայ ադրբեջանական բանակցությունների շրջանակներում, որտեղ պետք է լուծվի նաև Արցախի ճակատագիրը, Պրահայում ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով իսկ ասելով՝ Արցախն Ադրբեջան է և՝ վերջ, այն խոսքերից հետո, երբ նա իր գործողությունն սկսել էր «Արցախը Հայաստան է և՝ վերջ», առանց հասկանալու, թե ինչ է բանկցային գործընթացը, նրա որ կետում են կանգնել ՀՀ նանխկին իշխանություններն, ինչպես պետք է շարունակել»,-ասաց Օհանյանը:
Հայտնելով, որ ՀՀ-ն անկախությունը ձեռք է բերել Արցախով, արցախյան շարժումն է հիմք հանդիսացել Սեպտեմբերի 21-ին անկախությունը կերտելու համար՝ Սեյրան Օհանյանը նկատեց. «Այսօր՝ Հայաստանի անկախության հռչակման օրը, ինքը հանձնեց Արցախի Հանրապետությունը՝ մեր անկախության վրա մի մեծ քար նետեց և այսօր փոխանակ մեկս մյուսին շնորհավորենք, ժողովրդին ուղերձով դիմենք, այսպիսի տրամադրությամբ ենք գալիս Եռաբլուր»:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01