ARM | RUS |

Եվրոպական վերնախավերը պետք է գիտակցեն, որ ոչ միայն ուկրաինական, այլև՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է որոշելու Եվրոպայի զարգացման ապագա նարատիվը. Արմեն Գևորգյան

21.09.23 | 18:08

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի բաց նամակ է հղել ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ պարոն Կրիշյանիս Կարինշին և ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին, որում ասվում է

«Սեպտեմբերի 20-ին ձեզ եմ դիմել անհապաղ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու ընթացակարգ նախաձեռնելու առաջարկով։ Կարևոր եմ համարում այս նամակում իմ դիրքորոշումն ավելի հստակեցնել, քանի որ, ցավոք, այսօրվա եվրոպական քաղաքական վերնախավերի համար Լեռնային Ղարաբաղի հարցը չափվում է ոչ թե տասնամյակներով, այլ՝ ընդամենը 2020 թվականին հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո ընկած տարիներով։ Այդուհանդերձ, այդ վերնախավերը պետք է գիտակցեն, որ ոչ միայն ուկրաինական, այլև՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է որոշելու Եվրոպայի զարգացման ապագա նարատիվները։ Այսպիսով,

1. Ադրբեջանի բռնապետական ռեժիմը հակաահաբեկչական գործողության պատրվակով նոր լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ։ Հայտնի է, որ ահաբեկիչն այն մարդն է, ով սպանում է, բռնություն գործադրում, շանտաժի ենթարկում։ Հակամարտության 35 տարիների ընթացքում այս գործողությունների միակ պատասխանատուն Ադրբեջանն էր, մինչդեռ հայերն ընդամենը պաշտպանում են իրենց և իրենց հիմնարար իրավունքները: Պետությունը, որը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի վրա, և որի 10 միլիոնանոց բնակչությունը պատերազմում է 120 հազար հայերի դեմ, որոնց կեսից ավելին երեխաներ, կանայք և ծերեր են, խոսում է ահաբեկչության մասին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը զգալի օգնություն և աջակցություն է ստանում Թուրքիայից։ Ահաբեկչության մասին խոսում է այն պետությունը, որը ֆաշիստական մեթոդներով փորձեց հնազանդեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կիրառելով 9-ամսյա շրջափակում և փաստացի ձգտելով բնաջնջել հայերին սովի միջոց

2. 1915 թվականից Թուրքիան մտավ այսպես կոչված «Հայկական հարցի» լուծման ակտիվ փուլ, որը նշանակում էր տարածաշրջանի հայ բնակչության առավելագույն ոչնչացում և հայաբնակ տարածքների միջոցով թյուրքական աշխարհի ֆիզիկական վերամիավորում։ Մարդկության դեմ նրանց առաջին հանցագործությունը Հայոց ցեղասպանությունն էր։ Դրան հաջորդեցին պայմանագրեր, որոնցով նշանակալից հայկական պատմական տարածքներ անցան Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հաջորդ քայլը Սպիտակ ցեղասպանությունն էր, կամ ժամանակակից լեզվով ասած՝ էթնիկ զտումները Նախիջեւանում, որտեղ մեկ հայ անգամ չի մնացել: Այսօր այս ծրագիրը շարունակվում է Լեռնային Ղարաբաղում։ Հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զգալի տարածքների բռնազավթումն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պատրվակով։ Այսինքն՝ աշխարհը պետք է հասկանա, որ թուրքերը չեն բավարարվելու իրենց ձեռք բերածով. նրանք Հայկական հարցի վերջնական լուծում են փնտրելու։

3. Թյուրքական էքսպանսիան շարունակվում է ոչ միայն Եվրասիայի մեր հատվածում, այլև արագորեն ծավալվում է Եվրոպայում։ Մինչ մեր տարածաշրջանում այն դրսևորվում է ռազմական ագրեսիայով, էթնոկրոնական ազգայնամոլությամբ և ոչ թուրք ժողովուրդներին ու պետություններին տիրելու և հնազանդեցնելու ցանկությամբ, Եվրոպայում այն խարխլում է նրա ժողովրդավարական հիմքը:

Բռնապետական քաղաքական ռեժիմներ ունեցող երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին փաստացի օրինականացնում է ժողովրդավարության և բռնապետության համագոյակցությունը հանդուրժելու և ընդունելու պրակտիկան: Ցավոք, այսօր մենք պետք է ընդունենք, որ Եվրոպայի խորհուրդը, որպես ժողովրդավարական արժեքների և ավանդույթների առաջմղման միջազգային մեխանիզմ և գործիք, ձախողել է Խորհրդային Միության փլուզումից ի վեր ժողովրդավարական աշխարհում նախկին խորհրդային պետությունների լիակատար ինտեգրման իր հիմնական առաքելությունը։ Ուստի ինձ թույլ եմ տալիս կանխատեսել, որ մեր կազմակերպության «գաղափարական մահը» կարող է իրականություն դառնալ։

4. Տարածաշրջանում մեր կազմակերպության ձախողված առաքելության մասին կվկայի նաև ընթացող խաղաղ գործընթացը։ Ներկայիս բանակցային ձևաչափերի և բովանդակության պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը, որին աջակցում է նաև եվրոպական հանրությունը, մի կողմից կհանգեցնի միայն բռնապետության ամրապնդմանն Ադրբեջանում, նրա վերջնական վերափոխմանը բռնապետական միապետության Եվրոպայի խորհրդին կազմում, իսկ մյուս կողմից՝ Հայաստանում ներքաղաքական անկայունության աճին՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար ակնհայտ բոլոր հետևանքներով։ Հետևաբար, ամեն խաղաղություն չէ, որ բերում է ժողովրդավարություն, անվտանգություն և բարգավաճում:

5. Ավելին, ժողովրդավարական աշխարհն անդառնալիորեն դեֆորմացվում է, երբ Լեռնային Ղարաբաղի դեպքում ելնում է այն մտքից, որ «հաղթողները չեն դատվում, և նրանք են որոշում խաղի հիմնական կանոնները՝ անկախ միջազգային կարգից և իրավունքից»։ Նման դիրքորոշումը հանգեցրել է Ղարաբաղի հարցի լուծման այն երեք հիմնարար սկզբունքներից հրաժարվելուն, որոնք բազմիցս հնչեցվել են աշխարհի երեք խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երկրների տարածքային ամբողջականությունը և ուժի կիրառման անթույլատրելիությունը։ Մնացել է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եզրակացությունն այն է, որ ճկուն ժողովրդավարական աշխարհը դադարում է լինել արդար և առաջնորդվել կարգով: Վերջին տասնամյակների հիմնական դասը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի պրակտիկայից, այն է, որ հարցերը լուծվում են ուժով և ռեսուրսներով, աշխարհաքաղաքական հատուկ շահերով, այլ ոչ թե՝ ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ:

6. Իրավիճակը չպետք է տանեք նրան, որ հայերը տեսնեն վերջնական անարդարությունն ու Իլհամ Ալիևի ռեժիմի անպատժելիությունը, ինչպես նաև՝ միջազգային հանրության անտարբերությունը ցեղասպանության նկատմամբ։ Անկախ այսօր ընդունված որոշումներից. դրանք կարող են իրենց բնույթով լեգիտիմ չլինել հայերի ապագա սերունդների համար, քանի որ հակասում են գոյություն ունեցող մարդու հիմնարար իրավունքներին և ընդունվում են պատերազմների, բռնությունների և շանտաժի արդյունքում։ Մենք չպետք է խրախուսենք մեր կազմակերպության ազգերին՝ պաշտպանելու իրենց և իրենց ապագան պատմական հայրենիքում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա անընդունելի պրակտիկային համապատասխան, որը փաստացի չի հանգեցնում վերջիններիս անդամակցության կասեցմանը կամ դադարեցմանը:

Պատրաստվում եմ հրապարակել այս նամակը, որպեսզի գործընկերներիցս շատերը կարողանան ծանոթանալ դրա բովանդակությանը և մտածել այն մարտահրավերների մասին, որոնք գլոբալ առումով ծառացած են ոչ միայն հայ ժողովուրդի, այլև՝ ողջ ժողովրդավարական Եվրոպայի առջև»։


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47