ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր աշխատանքային քննարկումներ էր նախաձեռնել, որի օրակարգում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծն էր:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց նոր կանոնակարգում տեղ գտած՝ վերանայված դրույթները և ասաց, որ լուրջ վերանայումներ են եղել օրակարգային հարցերի կուտակումների, մշտական հանձնաժողովների քննարկման ընթացքում նախագծերում փոփոխություններ կատարելու, խորհրդարանում որոշ հարցերի երկար քննարկման և այլ հարցերի վերաբերյալ:
Ըստ հանձնաժողովի նախագահի, եթե կառավարությունը հիմնավորի, որ իր ներկայացրած նախագիծը հրատապ է, առանց ԱԺ խորհրդում քննարկելու՝ արտահերթ նիստ կգումարվի:
Նոր կանոնակարգով խմբակցությունները շաբաթը մեկ անգամ պետք է նիստեր գումարեն, և այդ նիստը լեգիտիմ ճանաչելու համար պետք է ներկա լինի խմբակցության կեսից ավելին:
«Մշտական հանձնաժողովների դերը նույնպես մեծացել է»,- ասաց Սահակյանը և շարունակեց, թե ԱԺ փոխնախագահ ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների անդամներից մեկը, ինչը պարտադիր պայման է:
Սահակյանը ներկայացրեց նաև քառօրյա նիստերի օրակարգում տեղ գտած փոփոխությունները: «Քառօրյա նիստերի առաջին օրը՝ երկուշաբթին նվիրենք նրան, որ ԱԺ խորհուրդը օրակարգը որոշի, երեքշաբթի օրվանից մինչև ուրբաթ նիստեր գումարենք, այսինքն՝ լինի քառօրյա»,- ասաց նա:
Հովհաննես Սահակյանը նշեց, թե առաջիկայում ակնկալում է, որ գործընկերների կողմից ևս գրավոր առաջարկներ կլինեն:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44