Տնտեսական կապակցվածության խթանումը եւ եվրասիական տրանսպորտային կապերի եւ հաղորդակցության զարգացումը հոկտեմբերի 26-27-ին Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Եվրասիական տրանսպորտային կապեր» (ԵԱՏԿ) ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա հանդիպման ուշադրության կենտրոնում էին:
Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ պետական կառույցներից, մասնավոր հատվածից, մասնագիտացված տրանսպորտային կազմակերպություններից եւ փորձագետներ՝ Հայաստանից, Հունաստանից, Իրանից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սինգապուրից, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունից:
Նրանք քննարկեցին եվրասիական ուղիների ենթակառուցվածքային նախաձեռնություններին եւ տարանցիկ ծրագրերին վերաբերվող վերջին զարգացումները՝ մասնավորապես «Մետաքսյա ճանապարհ» (The Silk Road) եւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը:
Մասնակիցները քննարկեցին ՄԱԿ-ի ԵՏՀ ԵԱՏԿ ծրագրի երրորդ փուլի հաշվետվության նախագիծը, որը հիմք կհանդիսանա քաղաքականության համակարգման եւ գործողությունների՝ շահագործելու եւ տնտեսապես գրավիչ դարձնելու եվրասիական առեւտրային եւ տրանսպորտային ցամաքային կապերը: Մասնակիցները համաձայնեցին, որ մասնավոր-պետական գործընկերություններն ու քաղաքական աջակցությունն անհրաժեշտ են՝ տարածաշրջանային տնտեսական աճի խթանման համար, կայունության եւ անվտանգության համար՝ իրավական համաձայնագրերի բարեփոխման միջոցով, պարզեցնելով ընթացակարգերը եւ վերացնելով սահմանափակող կանոնները:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Դեյվիդ Գուլլետտն ասաց. «ԵԱՀԿ-ն գիտակցում է Եվրասիական տրանսպորտային կապերի ծրագրի կարեւորությունը՝ տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ սոցիալական կայունության համար»:
«ՄԱԿ-ի ԵՏՀ-ն նպատակ ունի նպաստել Եվրոպայի եւ Ասիայի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տրանսպորտային եւ առեւտրային կապերը եւ դարձնելով դրանք տնտեսապես շահավետ»,-ասաց ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն տրանսպորտային վարչության ներկայացուցիչ Միրոսլավ Յովանովիչը:
ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական հարցերով համակարգողի գրասենյակի տնտեսական հարցերով պատասխանատու Զուխրա Բեկտեպովան ընդգծեց, որ տրանսպորտային եւ մաքսային ընթացակարգերի եւ կանոնակարգերի կանխատեսելիությունն ու ներդաշնակեցումը պահանջում է ոչ միայն տեխնիկական «նոու-հաու», այլ նաեւ քաղաքական կամք եւ համագործակցություն:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահԱրտակ Զաքարյանը ը կարեւորեց տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, որտեղ «եվրասիական տրանսպորտային եւ արդյունավետ լոգիստիկայի շղթաների կատարելագործումն ու զարգացումը կենսականորեն կարեւոր են»:
Միջոցառմանը աջակցել են ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական հարցերի համակարգողի գրասենյակը եւ Միացյալ Ազգերի Կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ ԵՏՀ):
ԵԱՀԿ-ն տրամադրել է քաղաքական եւ գործնական աջակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ ԵԱՏԿ ծրագրին 2006թ. ի վեր:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55