Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարի հրապարակած հաղորդագրության մեջ, հանդիպմանը կարճ ժամանակով մտքերի փոխանակման նպատակով միացել է նաև Միշելը։
«ԵՄ-ն մասնակիցներին հրավիրել է մտքեր փոխանակելու տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ։
Եվրամիությունն ուշադիր հետևում է այս բոլոր իրադարձություններին և ամենաբարձր մակարդակով մասնակցում է քաղաքացիական բնակչության համար ռազմական գործողությունների հետևանքների մեղմմանն ուղղված աջակցությանը: ԵՄ-ն այս համատեքստում վերահաստատել է անցած շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ իր դիրքորոշումը:
Հիքմեթ Հաջիևը խոսել է Ադրբեջանի կողմից տեղի բնակչությանը մարդասիրական օգնության անվտանգության ապահովման ծրագրերի մասին: ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկության և հասանելիության, ինչպես նաև Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում ղարաբաղահայությանը։
Հանդիպումը նաև հնարավորություն է տվել մասնակիցների միջև կարծիքների ինտենսիվ փոխանակում իրականացնել երրորդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման արդիականության վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում:
Մասնակիցներն ի գիտություն են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու իրենց ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Այս կապակցությամբ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպմանը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի առաջմղման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան, անվտանգությունը, կապը, հումանիտար հարցերը և խաղաղության ավելի լայն պայմանագիրը: Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։
ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի կողմից ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն տարածքային ամբողջականությանը և միմյանց ինքնիշխանությանն իրենց հանձնառությունը հրապարակայնորեն հաստատելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47