Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
X-ի իր միկրոբլոգում Բերբոքը գրել է, որ հազարավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ Լեռնային Ղարաբաղում այնքան վախեցած են իրենց ֆիզիկական կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում, քան ճանապարհ ընկնել դեպի Հայաստան՝ հաճախ միայն ամենաանհրաժեշտ իրերով և ամբողջովին լեփ-լեցուն մեքենաներով:
«Յուրաքանչյուր ժամ նրանց թիվն ավելանում է: Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպիսին է Լեռնային Ղարաբաղում մարդկանց վիճակը։ Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն և տեղում միջազգային հանրության աչքերն ու ականջները: Մենք մեր գործընկերների հետ աշխատելու ենք հնարավորինս արագ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ։
Վստահության ապացույց առ այն, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բարեկեցության իր խոստումներին, կլիներ այն, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորդների ներկայությունը։
Գրեթե ամեն ինչ դեռ պակասում է։ Լաչինի միջանցքով օգնությունը չպետք է մարդկանց հասնի մաս-մաս, այլ հուսալիորեն և միշտ։ Ես որոշել եմ ԿԽՄԿ միջոցով մեր մարդասիրական օգնությունը 2-ից դարձնել 5 մլն եվրո»,- գրել է Անալենա Բերբոքը։
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01